Thursday, 30 03 2023
12:20
Լևոն Արոնյան, Էրիկ Իսրայելյան․․․ Մեդալների հակառակ կողմը
Ինչո՞ւ չհաղթեցինք Կիպրոսին․ Անկեղծ խոսելու ժամանակն է․․․
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
21:20
Հայաստանի հավաքականը չհաղթեց Կիպրոսին
Ալեքսանդր Պետրակովի օրակարգը․ Նոր անուններ Կիպրոսի դեմ խաղում․․․
10:30
Շվեդիա-Ադրբեջան ֆուտբոլային խաղի ժամանակ Արցախն ապաշրջափակելու կոչով պաստառ է հայտնվել
10:19
Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը» գրությամբ պաստառը` Շվեդիա-Ադրբեջան հանդիպմանը
Պարտությունն ինձ վրա ազդել է, ես իմ կյանքում քիչ եմ պարտվել. Պետրակով
15:18
Ես հրաժարվում եմ ՀՀ քաղաքացիությունից և մեկնում եմ այլ երկիր՝ այնտեղից մենամարտելու, հիշեք իմ անունը․ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյան
5 ֆուտբոլիստներ լքել են Հայաստանի հավաքականի ճամբարը
Պետրակովի հրատապ որոշումը․ Ինչ տեղի ունեցավ 28-րդ րոպեին
Ալեքսանդր Պետրակովի հետխաղային մամուլի ասուլիսը
Հայաստան-Թուրքիա`1:2. Պարտություն` ծափահարությունների ներքո
Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Թուրքիայի դեմ խաղում
Ռևանշի խաղը․ Թուրքիային հաղթելու գլխավոր նախապայմանը
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Թուրքիայի դեմ խաղում․ 1in.am
Ընդդեմ 300 միլիոնանոց Թուրքիայի․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Թուրքիայի դեմ խաղը պատմական չէ․ Քաղաքական մետաստազների վտանգը․․․
Խնդիրներ հավաքականի թիկունքում․ Պետրակովը ռիսկի կդիմի՞
Նաիր Տիկնիզյանն առաջինն է․ Նոր շունչ Հայաստանի հավաքականում
18:06
Հայաստանը միանում է համաշխարհային ֆուտբոլի առաջատար երկրներին. գործարկվել է VAR համակարգը
Սադրանք Ուկրաինայից․ Պետրակովի պատասխանը Բուրյակին․․․
14:30
Միջադեպ ադրբեջանցի ըմբիշի հետ. ՀՀ-ի հավաքականն ամփոփեց Եվրոպայի առաջնությունը
Պետրակովի վերջնական ցուցակը․ Ովքեր չկան հավաքականում
Ալեքսանդր Պետրակովը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Թուրքիայի հետ խաղը չպետք է քաղաքականացվի, բոլոր ֆուտբոլիստներն էլ իրենց պատմությունը գիտեն. մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը մերժել է Ալեքսանդր Պետրակովի՝ իր հետ կապվելու բոլոր փորձերը
12:40
Ադրբեջանի հավաքականը հնարավոր է մասնակցի Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը
Պետրակովը հրապարակել է Հայաստանի հավաքականի վերջնական կազմը
12:30
Երևանում կբարձրացվի՞ Ադրբեջանի դրոշը

Թուրքիայում ելույթ ունեցող հայ ֆուտբոլիստի երազանքը փշրվեց․․․

Թուրքական «Ֆեներբախչեում» ելույթ ունեցող հայազգի հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը չի մասնակցի նոյեմբերի 20-ին Կատարում մեկնարկելիք աշխարհի առաջնությանը։ Ավելի վաղ Մարաշլյանը ընդգրկվել էր Ուրուգվայի ազգային թիմի ընդլայնված հայտացուցակում։ Երեկ Ուրուգվայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Ալոնսոն հրակարապեց աշխարհի առաջնությանը մեկնող ֆուտբոլիստների ցուցակը, որում Մարաշլյանի անունը բացակայում է։ Մարաշլյանը երազում էր մասնակցել մուլդիալին, բայց․․․։ Հայազգի ֆուտբոլիստը Ուրուգվայի հավաքականի կազմում անց է կացրել 4 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։ Ինչևէ, նախորդ տարվա օգոստոսին վարձավճարով տեղափոխվելով թուրքական ակումբ Մարաշլյանը ֆուտբոլիստը դարձել էր «Ֆեներբախչեի» հիմնական կազմի ֆուտբոլիստ աչքի ընկելով արդյունավետ խաղով։ Թուրքիա տեղափոխվելուց հետո սակայն Մարաշլյանի տրանսֆերային արժեը սկսել է նվազել 20-ից հասնելով 14 միլիոն եվրոյի։

Մինչև «Ֆեներբախչե» տեղափոխվելը Մարաշլյանը ելույթ էր ունենում ՄԼՍ-ում հանդես եկող «Լոս Անջելեսում»։ 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականի անհաջող մեկնարկից հետ, շատ է խոսվում մեր գլխավոր թիմը արտերկում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստներով ուժեղացնելու մասին: Շատերը վստահ էին, որ առանց համալրումների լուրջ խնդիրներ լուծել ուղղակի հնարավոր չէ:Այդ ժամանակ տպավորիչ խաղով աչքի էր ընկնում «Լոս Անջելեսի» 21-ամյա հարձակվող Դիեգո Մարտին Ռոսի Մարաշլյանի հետ: Վերջինս ծնվել է Ուրուգվայում և այս երկրի լավագույն հարձակվողներից է: Հույս կար, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային այնուամենայնիվ կհաջողվի Մարաշլյանին այսպես ասած համոզել կրելու մեր երկրի մարզաշապիկը: Նրա Հայաստանում խաղալու հարցը վերջնականապես փակվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանի արված հայտարարությունից հետո: «Նրա հարցը փակված է: Ուրախ եմ, որ ինքն անձամբ հայտարարեց մեր միջև բանակցությունների մասին: Նա տեղեկացրեց, որ չի պատրաստվում խաղալ Հայաստանի հավաքականում: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ուզում է Ուրուգվայի հավաքականում խաղալ: Կարծում եմնրան այնտեղից հրավեր կուղարկեն: Մարաշլյանի հարցը փակված է, եթե ապագայում կտրուկ ինչ-որ բան չփոխվի»,- ասել էր Մելիքբեկյանը: Մարաշլյանն իր հերթին հայտարարել էր, որ իրեն ավելի շատ ուրուգվայցի էր համարում և չի ցանկանում կրել մեր ազգային թիմի մարզաշապիկը։ «Իմ հայկական արմատները գալիս են մորս կողմից, որ Հայաստանից է Ուրուգվայ եկել։

Իսկ ստացե՞լ եմ արդյոք հրավեր, թե՞ ոչ, ասեմ՝ այո, Հայաստանի ֆուտբոլի հավաքականից նման առաջարկ եղել է, բայց ակնհայտ է, որ ես ծնվել եմ Ուրուգվայում, ինձ ավելի շատ ուրուգվայցի եմ համարում, և իմ երազանքն է կարողանալ խաղալ Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականի կազմում: Իհարկե, շնորհակալ եմ հրավերի համար, ես խոսեցի նրանց հետ և ասացի, որ իմ նպատակն է խաղալ Ուրուգվայի հավաքականի կազմում, քանի որ ես ինձ ավելի շատ ուրուգվայցի եմ համարում, քան հայ»,- ասել էր Մարաշլյանը։ Վերջինս Ուրուգվայի ազգային թիմ էր հրավիրվել նաև անցյալ տարվա սեպտեմբերին կայացած աշխարհի առաջնության ընտրական փուլի Չիլիի և Էկվադորի դեմ հանդիպումներին, սակայն խաղաժամանակ չէր ստացել։ Մարաշլյանը տպավորիչ ելույթով աչքի ընկնելով Ուրուգվայի երիտասարդական և օլիմպիական հավաքականների կազմում դեռևս ոչ մի հանդիպում չի անկացրել ազգային թիմի կազմում։ Հավանականությունը մեծ է, որ առաջիկա հանդիպումներին հայ ֆուտբոլիստի երազանքն իրականություն կդառնա և նա վերւապես կկրի Ուրուգվայի գլխավոր թիմի մարզաշապիկը։ Ինչև անցյալ տարի հայտնի էր դարձել, որ Դիեգո Մարաշլյանի կրտսեր եղբայրը՝ 18-ամյա Նիկոլաս Ռոսի Մարաշլյանը, պատրաստակամություն է հայտնել ելույթ ունենալու Հայաստանի երիտասարդական հավաքականում։ Նիկոլաս Մարաշլյանը, ով խաղում է Ուրուգվայի գլխավոր թիմերից մեկում՝ «Պենյառոլում», «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել էր, որ իրեն շատ ոգևորել է Հայաստանից հրավեր ստանալու փաստը:«Նիկոլաս Ռոսսի Մարաշլյանը Հայաստանի քաղաքացիություն ստացել է։

Պարզապես նա խնդրել է չհրավիրվել, որպեսզի ամպրապնդվի Ուրուգվայի լավագույն թիմերից մեկի կազմում։ Նա փաստացի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ է։ Մենք կապի մեջ ենք, նա անպայման կհրավիրվի»,- 2021 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել էր ՀՖՖ նախագահը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում