Friday, 29 03 2024
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո

Այդ երկրների «շնորհավորանքն» Ադրբեջանին  նորություն չէ․ մեղադրելը միամտություն կլինի

Մի շարք երկրներ նոյեմբերի 9-ին Ադրբեջանին շնորհավորել են այսպես կոչված «Հաղթանակի օրվա» կապակցությամբ։ Ուշագրավ է, որ այս երկրների ցանկում են նաև իրենց Հայաստանի «բարեկամ» համարողները կամ գոնե Հայաստանի հետ նույն  տնտեսական ու անվտագային կառույցների մեջ գտնվողները։ Եթե որոշների դեպքում զարմանալու առիթ չկար, ապա օրինակ անհասկանալի է հարևան Իրանի դիրքորոշումը, որն Ադրբեջանին մեկ շնորհավորում է, հաջորդ օրն էլ անթույլատրելի համարում նրա՝ սահմանները փոփոխելու,  ամեն գնով միջանցք ստանալու հավակնությունները։

Այդ երկրների ցանկում է նաև Ուկրաինան,  որը սպասվում էր, որ պետք է  այս ամիսների ընթացքում հասկացած լիներ՝ ինչ է նշանակում ագրեսիայի ենթարկվել սեփական հողում։ Ադրբեջանին շնորհավորած երկրների ցանկում է  նաև Իտալիան՝ լինելով եվրոպական երկրորդ երկիրը Հունգարիայից հետո, որ նման քայլի է գնացել։ Բաքվին շորհավորական ուղերձ է հղել նաև Մեծ Բրիտանիան։ Այո՛, հիշյալ բոլոր երկրներն էլ չեն փայլել հայամետ դիրքորոշումներով, բայց գոնե հրապարակային հայտարարություններում միշտ դատապարտել են ագրեսիան, ուժի միջոցով հարց լուծելու քաղաքականությունը, հետևաբար ինչու՞ են շնորհավորում պատերազմի միջոցով ստացած «հաղթանակը»։

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի կարծիքով՝  այդ շնորհավորանքները նորություն չեն,եղել են անգամ 2020 թվականի պատերազմի ավարտից հետո, առաջին ամյակի կապակցությամբ․ «Սա չպետք է մեկնաբանենք այնպես, որ Հայաստանը պասիվ է եղել, դիվանագիտական աշխատանք չի տարել, դրա համար են շնորհավորել։ Սա այդ երկրների սկզբնական ու անփոփոխ դիրքորոշումն է եղել՝  արցախյան հակամարտության ընթացքում Հայաստանի կողմից ԼՂԻՄ-ի տարածքների վրա վերահսկողություն սահմանելու, նաև Լեռնային Ղարաբաղում հայկական անկախ ադմինիստրացիա հաստատելու կապակցությամբ։ Ղազախստանն ու Բելառուսն, օրինակ, միշտ հայտարարել են, որ առաջնորդվում են տարածքային ամբողջականության սկզբուքնով և այդ երկրների մոտ երբեք էլ ազգերի ինքնորշման իրավունքը՝ որպես մարդու իրավունքների իրացման առաջնային պահանջ, երբեք էլ առաջին պլանում չի եղել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝  այստեղ կա նաև քաղաքական ենթատեքստ․ «Այսինքն այն, թե ամեն երկիր ինչ շահեր ունի։ Օրինակ՝  Ղազախստանն ունի համաթուրքական համերաշխության խնդիր, որովհետև Ադրբեջանը Թուրքիայի հետ մտնում է թուրքախոս երկրների ինտեգրացիոն կառույցների մեջ։ Նախկին առաջնորդ Նազարբաևը միշտ էլ հանդես է եկել հօգուտ Ադրբեջանի հայտարարություններով։ Լուկաշենկոն բավականին լուրջ կապեր ունի Ալիևի հետ։ Վերջին ելույթն էլ մեկ անգամ ևս ապացուցեց, որ իրենք այս հակամարտության մեջ պաշտպանում են Ադրբեջանի դիրքորոշումը։ Հավանաբար կարող են լինել նաև տնտեսական շահեր։ Եթե մենք փորձենք դիտարկել ամեն առանձին երկիր, ապա որոշակի  հիմնավորումներ կգտնվեն»։

Հայաստանը պետք է «նեղանա՞», թե՞ փորձի աշխատել այդ երկրների հետ։ Քեռյանը նշեց․ «Այստեղ աշխատելու խնդիր չկա, աշխատելուց ոչինչ չի փոխվի։ Դրանք այն երկրներն են, որոնց դիրքորոշումը երբեք չի փոխվի։ Միշտ էլ նունն է եղել։ Օրինակ արևմուտքը երկար ժամանակ երեք սկզբունք էր պաշտպանում տարածքային ամբողջականություն, հակամարտության լուծման գործում ուժի կիրառման բացառում և տարածքային ամբողջականություն։ Պատերազմի ժամանակ արևմուտքն այդ երեք սկզբունքները մոռացավ, մոռացավ նաև հաջորդ երկու տարիների ընթացքում, բայց այսօր նրանց շահը թելադրում է ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, որպեսզի Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում կրճատեն։ Մենք տեսնում ենք, որ սա երկակի քաղաքականություն է, որոշակի սկզբունքներ ու բարոյականություն չկա։ Ինչ-որ  մեկին  շնորհավորելու համար մեղադրելը միամտություն կլինի»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում