Թուրքիան գիտակցում է, որ հայկական Սփյուռքի հետ լեզու գտնել չի կարող: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հալեպահայ գրող, հրապարակախոս Տիգրան Գաբոյանը:
Սփյուռքահայ գրողը կարծում է, որ եթե Սփյուռքը դադարեցնի բարձրացնել Ցեղասպանության հարցը, կդադարի որպես Սփյուռք գոյություն ունենալ. «Թուրքիայի համար հայկական սփյուռքը գլխացավանք է: Սփյուռքը մեծ ներուժ է, դա երևաց նաև ԱՄՆ միջանկյալ ընտրություններին»: