Խորհրդային միություն հետադարձ վերադարձ չի լինելու: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանը:
Ըստ փորձագետի` միջազգային ոլորտում կորցրել ենք մեր ձայնի իրավունքը, մեր սուբյեկտայնությունը չի երևում. «Նախ պետք է մտածել` ինչպես վերականգնել մեր ձայնի իրավունքը»:
Կրթության փորձագետը կարծում է, որ անկախ Հայաստանում պետք է լինի և ռուսերենի, և թուրքերենի իմացություն, դա մեր հարստությունն է. «Այլ հարց է, որ լեզվի ուսուցումը գալիս է փաթեթով ու օրակարգով»:
Թադևոսյանի խոսքով`մեր երեխաները մշակութային հարձակման տակ են, ռուսականը չնչին է. «Մշակութային հարձակումը գնդացիր է, որով ամեն օր գնդակահարում են մեր երեխաներին»: