Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Արցախը պետք է արձագանքի Ֆրանսիայի Սենատում քննարկվելիք հայանպաստ բանաձևին՝ նվազագույնը Փարիզ պատվիրակություն ուղարկելով

Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին բանաձևը, ինչի կապակցությամբ արցախահայերը ստորագրահավաք են սկսվել։ Նախաձեռնող խմբի հայտարարության մեջ  մասնավորապես նշվում է․

Մենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) և Հայաստանի ներքոստորագրյալ քաղաքացիներս

– Մեր երախտագիտությունն ենք հայտնում Ֆրանսիայի Սենատին, Ֆրանսիայի քաղաքական ուժերին և անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում իրենց դիրքորոշման համար

– Մենք ողջունում ենք Լեռնային Ղարաբաղում հումանիտար գրասենյակ բացելու մտադրությունը, և հուսով ենք, որ այս նախաձեռնությունը վերջինը չի լինի, հատկապես, որ դա պահանջում է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը;

– Մենք վստահ ենք, որ Ֆրանսիայի Սենատի բանաձևը ամուր հարթակ կդառնա ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի կարգավորման համար։

P.S. Պետիցիան փոխանցվելու է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին Սենատի բանաձևին աջակցման ակցիայի ժամանակ։

Նշենք, որ ի թիվս այլ կարևոր հարցերի՝ այս բանաձևով Ֆրանսիայի Սենատը ևս մեկ անգամ վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և այդ ճանաչումը բանակցությունների գործիք դարձնելու անհրաժեշտությունը ՝ կայուն խաղաղություն հաստատելու նպատակով։ Արցախցիներն առաջարկում են նաև Ֆրանսիայի դրոշներով դուրս գալ փողոց և այդպիսով իրենց երախտիքը հայտնել ամենահայանապստ դիրքորոշումն ունեցող եվրոպական երկրին։

«Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը գտնում է, որ Արցախը նվազագույնը պետք է պետական մակարդակով պատվիրակություն ուղարկի Ֆրանսիա․ «Համարում եմ, որ թե՛ Հայաստանից և թե՛ Արցախից պետք է արձագանք լինի։ Եվ լավ կլինի, որ այդ արձագանքը պատվիրակության տեսքով լինի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Պետրոսյանը նշեց, որ Արցախում անցկացվող ստորագրահավաքից տեղյակ չէ, սակայն ողջունում է այն գաղափարը, որ արցախցիներն առաջարկում են Ֆրանսիայի դրոշներով՝ որպես երախտագիտության նշան ցույց անել Արցախում․ «Իհարկե նորմալ կնայեմ այդ գաղափարին։ Ֆրանսիան մեր բարեկամ երկիրն է և պետք է  իրենց աջակցությանը շնորհակալ լինենք։  Ինչ-որ կերպ պետք է ցույց տանք մեր երախտագիտությունը։ Այդ բանաձևը շատ հայանպաստ է, անպայման պետք է ինչ-որ ձևով արձագանքենք»,-նկատեց մեր զրուցակիցը։

Միևնույն ժամանակ  Տիգրան Պետրոսյանը նշեց, որ ցավոք սրտի պետական մակարդակով դա չի արվում․ «Ես որոշ պետական աշխատողների հետ քննարկումներ տանում են։ Հենց այսօր էլ այդ թեմայով հանդիպում ունեմ, բայց վերջնական որևէ պարզ բան չկա»։

Հետաքրքրվեցինք, թե իր դիտարկմամբ, ինչու՞ Արցախի իշխանությունների կողմից պատշաճ արձագանք չկա, արդյոք ինչ-որ վախեր ունեն Ռուսաստանից, Պետրոսյանը պատասխանեց․ «Միանշանակ ունեն մտավախություններ՝  ընդ որում ոչ միայն ռուսներից, այլ նաև թուրքերից։ Իրենց պահվածքը հաստատապես դա է ցույց տալիս․ մտավախություն ունեն, որ իրենց դիրքորոշումն այլ կերպ կընդունվի ռուսների կողմից։ Բայց ես նորից եմ նշում՝ եթե իշխանություններն այդպես են մտածում, ուրեմն չեն հասկանում, թե ինչ է կատարվում։  Հարցը ռուսների մեջ չէ, այլ խնդիրն այն է, որ մենք պետք է ցանկացած հնարավորություն օգտագործենք, որպեսզի կարողանանք այս վիճակից մեր երկիրը հանել։ Եթե Ռուսաստանն ի վիճակի չէ կամ չի ցանկանում ինչ-որ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ, մենք ստիպված ենք լինելու այլ երկրների քայլերը ողջունել»։

Մեր զրուցակիցը նաև նկատեց, որ Ֆրանսիայի Սենատում քննարկվելիք այս բանաձևը տարբերվում է Եվրամիության ընդհանուր դիրքորոշումից․ «Միանշանակ համարում եմ, որ պետք է արձագանքենք»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում