Friday, 19 04 2024
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով

Կեղտոտ խաղ է գնում․ մտավախություն կա, որ սահմանադրական փոփոխություն են անում՝ Արցախը ՌԴ մաս հռչակելու համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախյան շարժման կազմակերպիչ, արցախցի հասարակական գործիչ  Գագիկ Ավանեսյանը։

-Պարոն Ավանեսյան, Արցախ տեղափոխված Ռուբեն Վարդանյանը նշանակվել է պետնախարար՝ լայն լիազորություններով։ Ի՞նչ դիտարկումներ ունեք իր այս նշանակման մասին։ Արդյոք սա որոշակիորեն իշխանության փոխանցում է։

Դա հնարավոր տարբերակներից  մեկն է, սակայն պետք է սպասենք իրադարձությունների զարգացմանը։ Շատ բան կախված է նրանից, թե նա ինչ թիմ է հավաքելու, ինչ քայլեր է իրականացնելու։ Սակայն այն անհավատության ֆոնին, որ կա Արցախում, շատ հնարավոր տարբերակ է, որ գործող իշխանությունների կողմից նման քայլ է մշակվել։ Որպես տարբերակ իհարկե կարող ենք քննարկել։ Միանշանակ չեմ կարող ասել, որովհետև պարտադիր չէ, որ ամեն մշակված բան իրականացվի։

-Արցախում փետրվարին տեղի են ունենալու սահմանադրական փոփոխություններ։ Ինչի՞ համար են արվում այդ փոփոխությունները։ Կա՞ մտահոգություն, որ արդեն  խորհրդարանի միջոցով Արցախը կարող է հռչակվել Ռուսաստանի մաս։

-Տարi ու կեսից ավել է Արցախում ստեղծվել է հանձնաժողով, որն աշխատում է սահմանադրության վրա։Երբ նախորդ անգամ սահմանադրությունը փոխում էին Բակո Սահակյանին երրորդ ժամկետ տալու համար, բավականին վիճելի հարցեր ի հայտ եկան՝ այդ թվում այն, որ Ազգային ժողովի ու նախագահի  ընտրությունները միաժամանակ են անցկացվում։ Այսինքն՝ եթե  նախագահին անվստահություն է հայտնվում, Ազգային ժողովն էլ է լուծարվում։ Եթե պահանջեին նախագահի հրաժարականը, շատ բաներից էին զրկվում նաև պատգամավորները։ Դրանով փաստորեն ոչ թե ժողովրդավարական մեխանիզմներն էին ուժեղացնում, ինչպես նախատեսում էին, այլ ընդհակառակը՝ բռնապետության սկզբունքները։ 2017 թվականին պարզ էր, որ պատերազմ է սպասվում՝ ապրիլյան պատերազմից հետո դա արդեն հստակ էր։ Ասեմ նաև, որ այժմ սահմանադրությունն առաջարկում են փոխել նույն մարդիկ։ Ասում են՝  այն սահմանադրությունը խաղաղ պայմանների համար էր, հիմա այլ իրավիճակ է։ Հետաքրքիրն այն է, որ սահմանադրական փոփոխությունների տեքստը պատրաստ է, բայց  հասարակությունը հնարավորություն չի ունեցել ծանոթանալ այդ փոփոխություններին ու առաջարկություններ ներկայացնել։Հիմա հանրաքվեով ցանկանում են լիազորությունները տալ Ազգային ժողովի 2/3-ին, սակայն պարզ է, որ ցանկացած որոշում ոչ թե 2/3-ով, այլ  միաձայն կընդունվի։ Այս որոշումով ստացվում է, որ ժողովրդին զրկում են իր ապագան որոշելու իրավունքիից։

Իմ կարծիքով՝ այսօրվա դրությամբ Արայիկ Հարությունյանի հեռանալու հարցը արդիական  չէ։ Մենք պետք է ժամանակ ձգենք։ Անփոխարինելի մարդիկ իհարկե չկան, բայց հարցն այն է, թե այդ փոփոխությունն ինչի՞ վրա է ազդելու։ Մյուս կողմից սահմանադրական փոփոխություններ անելը բավականին մեծ վտանգներ է  պարունակում։ Ալիևն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն չկա, դուք հայտարարում ես, որ հանրաքվե ես անում,  բնական է, որ կասի՝  ի՞նչ հանրաքվե է։ Շատ հավանական է, որ քայլեր անի այդ ամենը կանխելու համար։ Ամեն կողմից Հայաստանի վրա ճնշում է գործադրվում ու պետք չէ լրացուցիչ անկայուն իրավիճակ ստեղծել։

Ես այստեղ ունեմ մտավախություններ։ Մենք հանդիպել ենք այն մարդկանց հետ, ովքեր զբաղվում են այդ հարցով և հարց եմ ուղղել՝  արդյոք պահպանվում է  այն նորմը, որ նախագահ կարող է դառնալ այն մարդը, ով տաս տարի այստեղ ապրել է։ Ասել են՝ պահպանվում է։ 4-5 կետ  սահմանադրությամբ հռչակվում են փոփոխության ոչ ենթակա, մնացած կետերն Ազգային ժողովը կարող է փոխել։ Լավ տեսնելով այսօրվա Ազգային ժողովի կազմը, այն թե  որ ուժերին կամ գործիչներին են ներկայացնում այդ մարդիկ, փաստացի երևում է, որ այդ որոշումը կայացվում է մի կետից։ Կան թեկնածուների մի շարք անուններ։ Նախորդ ընտրություններին Սամվել Բաբայանին չթույլատրեցին մասնակցել ընտրություններին, հիմա այդ խնդիրը  կարող է չլինել։ Արցախում կան զգալի մարդիկ, ովքեր աջակցում են Ռոբերտ Քոչարյանին։ Կա նաև Ռուբեն Վարդանյանը և մի շարք այլ անուններ։10 տարվա նորմը հենց այնպես չի դրվում, պետք են Արցախի ճակատագրով մտահոգ մարդիկ։ Մտահոգիչ է Սամվել Բաբայանի նախկինում արված հայտարարությունը, որով Արցախը պետք է հռչակվեր ռուսական մանդատի տակ գտնվող տարածք։ Հետո, երբ  քննարկումներ  եղան այդ թեմայով, ասաց, որ այդպես չի ասել։ Եթե զարգացումներն այս սցենարով ու տրամաբանությամբ գնան, մի գեղեցիկ օր էլ Արցախը կարող են հռչակել Ռուսաստանի մաս։

-Այսինքն կա մտահոգություն, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում կարող է նման որոշում կայացվել։

-Հիմա ընդամենը  լիազորություններ են տալիս Ազգային ժողովին։Հետո նրանք ինչ ուզեն՝ կարող են անել։

-Ստացվում է, որ այս փոփոխություններով Ազգային ժողովն ինչ ուզի՝ կարող է անել, այդ թվում նաև որոշում կայացնի՝ Արցախը Ռուսաստանի մաս ճանաչելու մասին։

Դա է մտավախությունը և դա իսկապես մեր սուվերենությանը սպառնացող վտանգ է։ Մի հանգամանք կա, որ անպայման պետք է շեշտել։ Օկուպացված տարածքներում հնարավոր չէ նորմալ  ընտրություններ անցկացնել, ժողովուրդը չի կարող ազատորեն իր կամքն արտահայտել։ Ընտրություններից առաջ ցանկացած պահի  մի սադրանք են անում, ժողովրդի մտածելակերպը փոխվում է։ Նաև մի հարց կա, որ ես նորից այդ հանդիպումների ընթացքում բարձրացրել եմ։ Ասում են՝ եթե մենք սահմանադրական փոփոխությունները դնենք հանրաքվեի, կարող  է չկարողանանք անել, մենք հանրաքվե ենք անում, լիազորությունները տանք Ազգային ժողովին, որ իրենք երբ ուզենան փոփոխություններ անեն։ Ես կոնկրետ հարց եմ տվել՝ ադրբեջանցիների հետ որևէ մեկը բանակցություններ վարե՞լ է, որ այս բովանդակությամբ սահմանադրական փոփոխություններ անելը պարզվել է՝ չեն թույլատրել, բայց հանրաքվե անելն ու լիազորություններն Ազգային ժողովին տալը թույլատրել են։ Շատ կեղտոտ խաղ է գնում, որը կապված է մեր ազգի ճակատագրի հետ։ Թե՛ քաղաքական  թե՛ հասարակական և թե՛ վերլուծական շրջանակները պետք է  այս հարցը բարձրացնեն, որ կարողանանք կանխել։

-Ձեր դիտարկմամբ՝ եթե ՌԴ կազմի մեջ մտնելու որոշում ընդունվի, Արցախում դիմադրություն կլինի՞։ Չէ՞որ այս օրերին հստակ քարոզ է տարվում, որ Հայաստանն Արցախից «ձեռքերը լվացել է» և ձեր միակ փրկությունը ռուսն ու ռուսական զորքն է։

Գտնվել այն տարածքի մեջ, որի տերն իրականում դու ես, բայց հնարավորություն չունենալ  քո ուզած ձևով քո կենցաղն ու քաղաքական կյանքը դասավորել՝ շատ դժվար է։ Արդեն անցել է երկու տարի, բայց մարդիկ դեռ շոկի մեջ են ու անընդհատ այդ հարցն են տալիս՝ որ ռուսը  չլինի, մենք ի՞նչ ենք անելու։Բայց ուկրաինական պատերազմի հետ մեկտեղ մտածում են՝ այստեղ մենք մեր երկիրն ենք պաշտպանում, այնտեղ ո՞վ իմանա մեզ ուր կտանեն ինչ կլինի։Արցախում այսօր մոտ 10  ռուսական ալիք են ցույց տալիս, իրենց թոք-շոուները, նույնը նաև Հայաստանում։ Եթե լինեն հակազդող հաղորդումներ՝ գուցե այլ պատկեր լիներ։ Բայց այսօրվա դրությամբ ես նման բան չեմ տեսնում։ Վախի մթնոլորտը կա, մարդիկ իրենց երեխաների ճակատագրի մասին են մտածում։ Կիսամոլորված վիճակ է։ Հարց է նաև՝ արդյոք Ռուսաստանը պատրաստ է մեր «խաղը խաղալ»։ Միգուցե  բոլորովին այլ պատկեր է։ Գուցե ընդամենը ուզում է  ևս մեկ անգամ ցույց տալ, որ այստեղի տերն ինքն է ու կարող է նաև նման քայլի գնալ։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում