Friday, 29 03 2024
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա

Չենք կարող սխալվել․ Հայաստանը պետք է որոշի՝ որ կողմի միջնորդությունն է իրեն ավելի ձեռնտու

«Առաջին լրատվական»-ի զրուցակցին է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը։

-Տիկին Վարդանյան, ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը՝ Վաշինգտոնում հյուրընկալելով Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին, նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խիզախ քայլեր են անում` խաղաղության հասնելու համար։ Ի՞նչ դիտարկումներ ունեք Վաշինգտոնում անցկացված հանդիպման ու ԱՄՆ միջնորդության վերաբերյալ։

Ես համաձայն եմ Էնթոնի Բլինքենի այն հայտարարության հետ, որ Հայաստանը խիզախ քայլեր է անում։ Չեմ կարող ասել, որ  Ադրբեջանն է խիզախ քայլեր անում խաղաղության հասնելու համար։ Այդ խիզախ քայլերը միայն պատերազմական դաշտում են։ Ես ամեն դեպքում դրական եմ համարում Վաշինգտոնում անցկացված հանդիպումը, կարծում եմ բանակցելն ամեն պարագայում լավ է։

-ԱՄՆ գնալու հրավերը եղավ Սոչիից անմիջապես հետո։ Ի՞նչ է  սա նշանակում։

-Իհարկե սա ևս դրական հանգամանք է։ Որքան հայ-ադրբեջանական խնդիրը մնա ԱՄՆ ուշադրության ներքո՝ այնքան ավելի լավ։Մարդիկ չպետք է մոռանան, որ 30 տարուց ավել խնդրին լուծում չի տրվում։ Ինչքան խնդիրը  մնա ԱՄՆ, միջազգային հանրության ուշադրության ներքո, այնքան ավելի լավ։ Աշխարհը պետք է իմանա, թե ինչի է ընդունակ Ադրբեջանը և թե ինչ ագրեսիվ գործողությունների է դիմում առ այսօր։

-Ձեր կարծիքով՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը տարբե՞ր բաներ են առաջարկում Հայաստանին ու Ադրբեջանին։ Մենք ո՞ր գերտերության միջնորդությունը պետք է ընդունենք։

-Հարցը շատ բարդ է։ Իհարկե Հայաստանը պետք է որոշի՝  որ կողմի միջնորդությունն է ավելի ձեռնտու։ Հիշեցնեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ներառում էր և՛ ԱՄՆ-ն, և՛ Ֆրանսիան և՛ Ռուսաստանը։ Որքան ես եմ հասկանում՝ խումբը դեռ չի լուծարվել ու լավ կլիներ, որ հարցը քննարկվեր հենց այդ խմբի շրջանակներում, որպեսզի որևէ կողմի համար խնդրահարույց չլիներ։ Չենք կարող ասել՝ Հայաստանը ո՞ր կողմը կնախընտրի, ամեն դեպքում՝ երկու կողմն էլ ջանքեր է թափում ու սա չտեսնելը միամտություն կլինի։Մեր առջև ծագած մարտահրավերները երկու  խոշոր պետությունների ուշադրության կենտրոնում են, չենք կարող սխալվել։

-Հայաստանում վերջին շրջանում տարածվել է մի կարծիք, որ ԱՄՆ-ն  առաջարկում է խաղաղության պայմանագիր, որտեղ Ղարաբաղը ներառված է Ադրբեջանի կազմում։ Կարծում եք՝ սա քարոզչությա՞ն հետևանք է, թե՞  իրականությանը մոտ պնդում։

-Հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ առաջարկվող տարբերակները հրապարակված չեն։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում