Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Որ դեպքում Մխիթարյանը կվերադառնա․ Հավաքականից հեռանալու տեսանելի պատճառը

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հույս ունի, որ «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կվերադառնա Հայաստանի ազգային հավաքականը։ Հիշեցնենք, որ այս տարվա գարնանը 33-ամյա Մխիթարյանը հայտարարեց մեր երկրի գլխավոր թիմից հեռանալու մասին։ Այս որոշումը տարաբնույթ մեկաբանությունների առարկա էր դարձել հասարակության շրջանում։ Ոմանք այն կարծիքին են, որ «Ինտերի» կիսապաշտպանը նման որոշում կայացրեց հայկական ֆուտբոլում տիրող անառողջ մթնոլորտի պատճառով։ «Ափսոս, որ Հենրիխ Մխիթարյանի կողքին չկանգնեցին այն ժամանակ, երբ հավաքականի պարտությունների մեղադարանքները միայն նրա հասցեին էին հնչում: Այդպես էլ չհասկացա, թե ինչու էին միայն Հենոյին մեղադրում, երբ մեր թիմը պարտվում էր 0:5 հաշվով: Տպավորություն էր, թե պաշտպանը միայն Հենոն էր:Ցավալի է, որ պարտություններից հետո ոչ ֆեդերացիան, ոչ տնօրինությունը չէին կանգնում Հենոյի թիկունքին, չէին ասում՝ մենք բոլորս ենք պարտվել, ինչո՞ւ եք մեղադրում միայն Մխիթարյանին: Այս ամենն իր ազդեցությունը թողել է, այդ պատճառով էլ Հենրիխ Մխիթարյան հեռանում է: Եթե ամեն ինչ նորմալ լիներ, Հենոն հավաքականում իրեն զգար, ինչպես տանը, այպիսի որոշում, իմ կարծիքով, չէր լինի: Ամեն ինչ նրանից է եկել, որ ինքն իրեն «կոմֆորտ» չէր զգում մեր հավաքականում: Ոչ թե տղաների վերաբերմունքից, այլ կողքի. անընդհատ մեղադրանքներ, իսկ թիկունքին ոչ ոք չէր կանգնում, չէր բարձրաձայնում, որ 0:5 պարտությունը Հենոյի մեղավորությունը չի»,- նշել էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Սարգիս Հովսեփյանը:

Եթե ավելի պարզ մեկնաբանենք Հովսեփյանի շեշտադրումները, կստացվի, որ Մխիթարյանը Հայաստանի ազգային թիմը լքել է ոչ այնքան լավ վերաբերմունքի հետևանքով։ «95 միջազգային խաղերից, քրտնաջան աշխատանքից, նվիրումից և իմ երկիրը խաղադաշտում ներկայացնելու ընթացքում աննախադեպ վերելքներից և վայրէջքներից հետո որոշում եմ կայացրել ավարտել Հայաստանի ազգային հավաքականի կազմում մրցելույթներս:Այս եզրահանգմանն եմ եկել նոյեմբերին Գերմանիայի դեմ կայացած իմ վերջին խաղից հետո։ Կարծում եմ, որ ճիշտ ժամանակն է և, որ տվել եմ իմ հավաքականին ամենը՝ ինչ կարող էի:Հետևաբար առաջիկա տարիներին ամբողջությամբ կենտրոնացած կլինեմ ակումբային մրցելույթներիս վրա»,- հայտարարել էր Մխիթարյանը: Նախօրեին Vnews-ին տված հարցազրույցում Արմեն Մելիքբեկյանը հայտարարել էր, որ մեր հավաքականի ավագի հեռանալու պատճառը ֆուտբոլի ֆեդերացիան չէ։ «Ես չեմ կարծում, թե խնդիրը կապված է ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Բազմիցս հայտարարել ենք, հիմա էլ եմ հայտարարում, որ Հենրիխ Մխիթարյանի առջև Հայաստանի հավաքականի դռները միշտ բաց են: Նա այնպիսի պրոֆեսիոնալ է, որ վստահ եմ՝ իր որոշումն է: Մխիթարյանը հասկացել է, որ այդ պահին պետք է կանգ առնել: Իհարկե, ցանկալի է, որ նա վերադառնա: Բազմիցս ասել եմ, որ ՀՖՖ նախագահը չպետք է մասնակցի կազմի ընտրությանը, այդ պատճառով էլ չեմ ուզում շատ խոսել մինչև մարզչի նշանակումը, սակայն վստահ եմ, որ միասին կքննարկենք այս թեման: Հենց այս պատճառով էլ չենք կազմակերպում հրաժեշտի խաղ Հենրիխ Մխիթարյանի համար՝ հույս ունենալով, որ մի օր նա կփոխի որոշումը: Եթե դա տեղի չունենա, նույնքան հարգանքով կվերաբերվեմ այդ որոշմանը»,- նշել էր Մելիքբեկյանը: Վերջինս շեշտադրումները հիմքեր են տալիս մտածելու, որ Մխիթարյանի վերադարձը այնուամենայնիվ հնարավոր է։ Վերլուծելով իրավիճակը թերևս մի քանի դիտարկում անենք։ Ավելի ստույգ վերհիշենք թե ինչպես հեռացավ Մխիթարյանը և փորձենք հասկանալ, որ դեպքում նա կբերադառնա ազգային թիմ։

Մխիթարյանը Հայաստանի ազգային թիմի մարզաշապիկը վերջին անգամ կրել է անցյալ տարվա նոյեմբերին Երևանում տեղի ունեցած աշխարհի առաջնության ընտրական փուլի Գերմանիայի դեմ խաղում։ Այդ խաղում Հայաստանի հավաքականը Երևանում պարտվել էր 1։4 հաշվով։ Հանդիպման 76-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվել էր տեղը զիջելով երիտասարդ կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանին։ Հեռանալով խաղադաշտից Մխիթարյանը ավագի թևկապը փոխանցել էր Վարազդատ Հարոյանին։ Սա կարելի է համարել խորհրդանշական դրվագ։ Ազգային թիմից հեռանալու որոշումը հնարավոր է Մխիթարյանը կայացրել է հենց այդ պահին երբ ավագի թևպակը փոխանցել էր խաղընկերոջը։ Իսկ ինչ էր տեղի ունեցել մինչև Գերմանիայի դեմ հանդիպումը։ 2020 թվականի մարտին Հայաստանի ազգային հավաքականը առանց Մխիթարյանի 3 անընդմեջ հաղթանակ էր տարել, պարտության մատնելով Լիխտենշտեյնին, Իսլանդիային և Ռումինիային։ Բոլորս էինք խոսում մեր հավաքականի կտրուկ վերելքի մասին։ Հավատում էինք, որ կկարողանանք ձեռք վերել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի, բայց․․․։Մխիթարյանը ազգային թիմին միացավ սեպտեմբերին։ ՀՖՖ-ին տված հարցազրույցում նա խոսել էր մեր գլխավոր թիմի աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու մասին, ինչպես նաև հավաքականում խփած 40 գոլի շեմը հաղթահարելու մասին։ Մխիթարյանի մասնակցությամբ 7 հանդիպումներում մեր հավաքականը վաստակեց ընդամենը 3 միավոր ոչ-ոքի խաղալով Հյուսիսային Մակեդոնիայի, Լիխտենշտեյնի և Իսլանդիայի հավաքականների հետ։ Հիմք ընդունելով գրանցված արդյունքը ոմանք շտապեցին պնդել, որ առանց Մխիթարյանի հավաքականը շատ ավելի լավ էր, խաղում և որ Մխիթարյանի վերադարձը հավաքականը բացասական ազդեցություն ունեցավ։ Ստեղծված մթնոլորտը չէր կարող չազդել Մխիթարյանի վրա։

Ազգային թիմից հեռանալու որոշումից հետո առաջին տպավորությունը որ ստեղծվում է հետևյալ է․ Եթե առանց ինձ ավելի լավ էիք խաղում, ես այլևս չեմ խանգարի։ Առանց Մխիթարյանը Հայաստանի հավաքականը կրեց պատմության ամենախայտառակ պարտությունը 0։9 հաշվով զիջելով Նորվեգիային, ձախողվեց Ազգերի լիգայում։ Մի կողմ դնելով ներքին տարաձայնությունները եկել է ժամանակը միասնաբար ցույց տալու, որ Մխիթարյանն օդի և ջրի պես պետք է հավաքականին։ Հասարակական պահանջը Մխիթարյանին հավաքական վերադարձնլու թերևս միակ ճանապարհն է։ Առջևում Թուրքիայի հետ խիստ կարևոր հանդիպումն է։ Հանդիպում, որտեղ Մխիթարյանի դերը կարող է վճռորոշ լինել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում