Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գլխավորած կոալիցիայի արդյունքում, որին մաս էին կազմում Ամերիկայի հունական, հրեական, քրդական և այլ համայնքային կազմակերպություններ, հնարավոր է եղել խափանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմ քաղաքական գործիչ, ազգությամբ թուրք և Թուրքիայի քաղաքացի Մեհմեդ Օզի ընտրությունը որպես ԱՄՆ Սենատի անդամ։ «Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցել է ԱՄՆ Հայ Դատի Յանձնախումբի մամլոյ քարտուղար Եղիսաբեթ Չուլճեանի հետ: