Պատերազմական և հետպատերազմական իրավիճակը մեր բացթողումների հետևանքն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց վերլուծաբան Հակոբ Բադալյանը:
Վերլուծաբանի խոսքով` Ալիևը շատ լավ գիտեր, որ «Ալիև գործիքը» ինչ-որ պահի դրվելու է խաղի մեջ, ինչին էլ բախվեցինք. Ադրբեջանի վարքն ու ՌԴ դիրքորոշումը պարզ է, պարզապես բաց ենք թողել այդ ամենին դիմադրելու պահը: Այդ քաղաքականությունը պետք էր գնահատել ժամանակին: Հակառուսականության տարրը զգալիորեն ներդրվում է հենց ՌԴ-ից»:
Ըստ Բադալյանի`մեզ անընդհատ պահում են ծայրահեղությունների աքցանի մեջ, բայց մենք քայլ առ քայլ պետք է աշխատենք, ոտքի կանգնենք: