ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Սերգեյ Շոյգուն համաձայնել է Խերսոնի շրջանից և հարակից տարածքներից զորքերն ու տեխնիկան Դնեպրի ձախ ափ դուրս բերելու մասին ՌԴ ԶՈւ բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինի առաջարկին։
«Նպատակահարմար է պաշտպանություն կազմակերպել Դնեպր գետի արգելապատնեշի սահմանով, նրա ձախ ափի երկայնքով։ Որոշումը հեշտ չէ, բայց միևնույն, ժամանակ մենք կպահպանենք մեր զինվորականների կյանքն ու զորքերի խմբավորման մարտունակությունը»,- ասել է Սուրովկինը
Սուրովկինի խոսքով՝ աժմ փողոցային մարտեր են ընթանում Արտեմովսկի արևելյան ծայրամասերում։
Պաշտպանության նախարարը համաձայնել է Սուրովիկինի առաջարկին։ «Սկսեք զորքերի դուրսբերումը և ձեռնարկեք բոլոր միջոցները՝ ապահովելու անձնակազմի, սպառազինության և տեխնիկայի անվտանգ տեղափոխումը Դնեպր գետի այն կողմը»,- ասել է նա։