Բանակցային գործընթացի զուգահեռականությունը ապահովում է հարաբերական հանգիստը, որը կարող է ցանկացած պահի կարող է խախտվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:
Նրա խոսքով` կա երկու մրցակցող միջնորդական հարթակ, որոնց նպատակները նույնը չեն. «Վաշինգտոնը Արցախի հարցում առավել հարմարավետ դիրք է ընտրել, այն թողնելով ռուսական կողմի վրա: Վաշինգտոնը բարդացնում է ռուսական կողմի դիրքը` Արցախի հարցը պատվիրակելով Մոսկվային»:
Մելիքյանը շեշտում է, որ Արցախի սուբյեկտայնությունը պետք է բարձրանա, դա անխուսափելի է. «Արցախի համար ընտրությունը Մոսկվայի և Բաքվի միջև է: Ալիևը որքան շատ սպառնա, այնքան արցախցիները կանսան ՌԴ աջակցությանը»: