Քննարկվում են G20-ի եւ ԱԽՏՀ-ի (Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության) գագաթնաժողովներին Ռուսաստանի մասնակցության տարբեր ձեւաչափերը. որոշումն ընդունվելու Է օրերս: Այդ մասին, լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Առաջվա պես քննարկվում են տարբեր ձեւաչափեր: Այն բանից հետո, երբ որոշումն ընդունվի, ես կարծում եմ՝ օրերս, մենք ձեզ կհաղորդենք»,-ասել Է Պեսկովը, պատասխանելով այն հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի արդյոք միջոցառումներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: