Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան ժամանել Է Կամբոջայի մայրաքաղք՝ մասնակցելու համար ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովին եւ ստորագրելու Հարավ – արեւելյան Ասիայում բարեկամության եւ համագործակցության պայմանագիր: Նոյեմբերի 9-ին այդ մասին հաղորդել Է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քատուղար Օլեգ Նիկոլենկոն:
«Դմիտրի Կուլեբան Պնոմպեն Է ժամանել՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի՝ Կամբոջա պատմության մեջ առաջին այցի շրջանակներում: Ուկրաինան առաջին անգամ կմասնակցի ԱՍԵԱՆ-ի՝ Հարավ – արեւելյան Ասիայի տասը երկրների հզոր միավորման գագաթնաժողովին: Ուկրաինան կդառնա Կենտրոնական Եվրոպայի առաջին երկիրը, որը կմիանա Հարավ – արեւելյան Ասիայում բարեկամության եւ համագործակցության պայմանագրին»,- գրել Է Նիկոլենկոն Facebook-ում: