Thursday, 25 04 2024
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով

Ինքնիշխանության ներուժը մսխած համակարգի ինքնահմայումը

Հայաստանի նախկին կառավարող համակարգը ներկայացնող ընդդիմությունը նոյեմբերի 9-ին՝ 44-օրյա պատերազմի հրադադարի ու եռակողմ հայտնի հայտարարության երկրորդ տարելիցի օրը կազմակերպել է քննարկում Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող մարտահրավերների թեմայով: Քննարկման մասնակիցների գերակշռող մեծամասնությունը Հայաստանը ավելի քան երկու տասնամյակ կառավարած համակարգի ներկայացուցիչներ են, որոնք այդ համակարգում զբաղեցրել են տարբեր տրամաչափի և նշանակության ոլորտային պաշտոններ՝ բարձր ռազմա-քաղաքական դերակատարումից մինչև իրավական, քաղաքական, դիվանագիտական ոլորտի առանցքային գործառութային ուղղություններ:

Այլ կերպ ասած, Հայաստանի ինքնիշխանության մարտահրավերների թեմայով քննարկում է անում հավաքական մի ուժ, որն ինքն է իր գործունեության ավելի քան երկու տասնամյակի ընթացքում ստեղծել պետականության և հանրային համակեցության այնպիսի մի «միջավայր», որի հետևանք են ինքնիշխանության ու անվտանգության մարտահրավերները, և ինչի պարզ վկայությունն այն է, որ դրանք ցավագին ձևով սկսել են արտահայտվել ոչ թե 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո, այլ դրանից դեռ շատ առաջ: Այդ մարտահրավերները պարզապես գագաթնակետին են հասել 2020 թվականի ծանր պատերազմի տեսքով, և շարունակում են լինել այդ «բարձրության» վրա առ այսօր:

Հայաստանն այսօր կռիվ է տալիս այդ մարտահրավերների դեմ: Դա չի նշանակում, որ քաղաքական ուժը, որը գլխավորում է պետությունը 2018 թվականի մայիսից, գործում է անթերի, անսխալ և չունի ներկայիս իրողությունների համար սեփական պատասխանատվությունը: Ամենևին, և ավելին՝ ցանկացած վիճակի համար գլխավոր պատասխանատուն օրվա իշխանությունն է, անկախ այն ժառանգությունից, որ ստացել է: Սա աքսիոմա է, որն ունի խորքային նշանակություն: Միևնույն ժամանակ, դա բոլորովին չի նշանակում, որ պատասխանատվությունից ազատվում են այն ուժերը, որոնք թողել են այդ ծանր ժառանգությունը: Առավել ևս, որ այդ ուժերի մի գերակշռող մասը այսօր փորձում է ներքաղաքական մանիպուլյատիվ խաղ կառուցել իր իսկ թողած ժառանգության հետևանքի վրա: Եթե անգամ դիտարկենք տարբերակը, որ 2018 թվականին տեղի ունեցածը իր քաղաքական խորքում Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված գործողություն էր, ապա անգամ այդ գործողությունը թույլ տալու, պետությունն այդպիսի գործողության հնարավորության հասցնելու, դրա նախադրյալները ստեղծելու համար պատասխանատու են հենց այն մարդիկ, որոնք այսօր փորձում են կոծկել կենսունակ ու դիմադրունակ պետություն կառուցելու իրենց պատասխանատվության տապալումը, դրանով իսկ ստեղծելով Հայաստանի և Արցախի ինքնիշխանության ու անվտանգության ևս մի մարտահրավեր, քանզի որևէ պետության համար մարտահրավեր է լեգիտիմ ընդդիմության բացակայությունը: Բայց, սա արդեն խնդիր է, որ պետք է կարողանան լուծել հասարակական-քաղաքական դաշտի առողջ ուժերը, եթե կան այդպիսիք: Ընդ որում առողջությունն այս դեպքում պետք է չափվի ամենևին ոչ լոկ անձնական, մարդկային առաքինություններով, այլ նաև ռազմավարական արդիական մտածողության աստիճանով:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում