Կրակոցներով Ադրբեջանը նպատակ ունի շոշափել Արևմուտքի արձագանքը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սարո Սարոյանը:
Քաղաքագետը կարծում է, որ Արևմուտքը ունի հստակ օրակարգ` Ադրբեջանին ու Հայաստանին բերել մեկ սեղանի շուրջ. «Այս գործընթացը դեմ է Ադրբեջանի քաղաքականությանը, Բաքուն այն տապալելու խնդիր ունի: Արևմուտքը արդեն երկու ամիս է` այստեղ իրավիճակ է փոխել»:
Ըստ Սարոյանի` Հայաստանում ընդհանրապես սեփական օրակարգ չկա. «Վաշինգտոն, թե Մոսկվա. Հայաստանի ղեկավարության համար մանևրելը բարդացել է: Հայաստանը որևէ ճանապարհային քարտեզ չի ներկայացրել, որ հանրության մոտ վստահություն առաջացնի»: