Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը չհայտարարված այցով ժամանել է Իրան։ Պատրուշևը կանցկացնի ռուս-իրանական անվտանգության պլանային խորհրդակցություններ՝ անվտանգության խորհուրդների մասնագետների և մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Պատրուշևը կարող է Իրանում քննարկել նաև Իրանից Ռուսաստան սպառազինությունների մատակարարման հարցերը։