ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության անդամների հաջողությունը վստահորեն գերազանցում են սպասումները Ներկայացուցիչների պալատի ընտրություններում: Այդ մասին, հայտարարել Է պալատի գործող խոսնակ Նենսի Փելոսին:
«Թեեւ բազմաթիվ ընտրարշավներ դեռեւս ընթանում են շատ համահավասար, արդեն պարզ Է, որ պալատում դեմոկրատական ներկայացուցիչների եւ թեկնածուների արդյունքները վստահորեն գերազանցում են սպասումներն ամբողջ երկրում»,-ասվում Է Փելոսիի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է CSPAN գործակալության կողմից: ԱՄՆ-ում անցկացվել են խորհրդարական ընտրություններ: Կոնգրեսի ստորին պալատում, ըստ կանխատեսումների, մեծամասնությունը պատկանելու Է հանրապետականներին, որոնք զգալիորեն հետ են մղել դեմոկրատներին: Այս դեպքում Փելոսին, որը, NBC News-ի կանխատեսումների համաձայն, վստահորեն կվերընտրվի Կոնգրեսում, կորցնում Է խոսնակի պաշտոնը Ներկայացուցիչների պալատում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: