ՀԱՊԿ անդամ երկու երկիր` Բելառուսը և Ղազախստանը, շնորհավորել են Ադրբեջանին շուրջ 4000 հայերի սպանելու, գերիներ խոշտանգելու, էթնիկ զտումների ենթարկելու, մշակութային ժառանգությունը ոչնչացնելու գնով «հաղթանակի օրվա» և առթիվ։ Կասկած չունեմ՝ այլ “դաշնակիցներ” ևս առաջիկա ժամերին կշնորհավորեն Բաքվին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պետք է անհապաղ արձագանքի, հիշյալ երկրների դեսպաններին հրավիրի ԱԳՆ և պարզաբանում պահանջի այս պսևդոդաշնակիցների վարքագծի վերաբերյալ։
Հայաստանի քաղաքական ուժերը միաբերան պետք է դատապարտեն այսպիսի քայլը՝ անկախ նրանից, թե որ երկրին է վերաբերվում՝ ՀԱՊԿ անդամ, արաբական, կամ արևմտյան։