Friday, 19 04 2024
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Երևանյան հանդիսատեսը բուռն ծափողջույններով և «բրավո»-ներով ընդունեց երաժիշտներ Նիկոլայ Լուգանսկիին և Շառլ Դյութուային

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի շրջանակներում նոյեմբերի 8-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ վիրտուոզ դաշնակահար Նիկոլայ Լուգանսկիի և Մոնրեալի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Շառլ Դյութուայի համերգը:

Երեկոյին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ հնչեցին Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի կոնցերտ թիվ 2, Էկտոր Բեռլիոզի Ֆանտաստիկական սիմֆոնիա ստեղծագործությունները:

Լեփ-լեցուն դահլիճը բուռն ծափահարություններով, «բրավո», «բիս» վանկարկումներով մի քանի անգամ ստիպեց երաժիշտներին վերադառնալ բեմ, և Նիկոլայ Լուգանսկին արդեն առանց նվագախմբի նվագակցության նվագեց՝ նորից արժանանալով ջերմ ծափահարությունների:

Ավել վաղ Շառլ Դյութուան, որն ավելի քան 40 միջազգային մրցանակների, այդ թվում երկու «Գրեմմիի» դափնեկիր է, նշել էր, որ 15 տարի առաջ որպես զբոսաշրջիկ է այցելել Հայաստան: «Երևանը տարիների ընթացում ավելի է գեղեցկացել: Այստեղ հաճախ ես հանդիպում ժպտերես ու երջանիկ մարդկանց»,-նշել էր Դյութուան:

Որպես դիրիժոր նա առաջին անգամ էր հանդես գալիս Երևանում: Երաժիշտը խոստովանել էր, որ իրեն դուր է գալիս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ աշխատանքը, Նիկոլայ Լուգանսկիի հետ ելույթ ունենալը:

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Նիկոլայ Լուգանսկին էլ շեշտել էր, որ բազմաթիվ հայ երաժիշտների հետ է համագործակցում և բարձր է գնահատում աշխարհահռչակ հայ կոմպոզիտորներին, մենակատարներին: «Արամ Խաչատրյանն իմ սիրած կոմպոզիտորներից է: Չեմ կարող չհիշել նաև Բաբաջանյանին, Տերտերյանին, որոնց գործերը շատ հետաքրքիր են: Մոսկվայում շատ են հայ երաժիշտները, որոնց հետ աշխատում եմ: Նրանցից են թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, Սերգեյ Բաբայանը, որը ֆանտաստիկ դաշնակահար է»,-ընդգծել էր Լուգանսկին:

Նա պատմել էր, որ իր ծնողները երաժիշտներ չեն, սակայն շատ են սիրել երաժշտություն: Ընտանեկան լեգենդի համաձայն՝ երիտասարդ տարիքում Լուգանսկիի մայրը դաշնակահարի հորը հրավիրել է Մոսկվայի մեծ թատրոն՝ ունկնդրելու Վերդիի «Տրավիատա» օպերան: Դաշնակահարի հոր ամենասիրելի օպերան հենց «Տրավիատա»-ն է եղել, և նրան այնքան է տպավորել այն, որ երիտասարդ աղջիկն իրեն հրավիրել է դիտելու այդ օպերան, որ որոշ ժամանակ անց նրան ամուսնության առաջարկություն է արել: «Ինքս դժվարանում եմ ասել, թե որ ստեղծագործությունն է ինձ շատ ոգևորել ու կարևոր որոշումներ կայացնելու առիթ տվել, սակայն հիշում եմ, որ իմ կյանքում կար մի շրջան, երբ ընկճված էի: Հենց այդ ընթացքում ունկնդրում էի Սիբելիուսի 7-րդ սիմֆոնիան, ինչն ինձ երջանկացնում էր»,-խոստովանել էր դաշնակահարը:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 23-րդ փառատոնի աշնանային համերգաշարը մեկնարկել է սեպտեմբերի 12-ին անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համերգով: Համերգաշարի մեկնարկային համերգը նվիրված է եղել Եվրոպական փառատոնային ասոցիացիայի 70-րդ հոբելյանական գագաթնաժողովին և Արվեստի միջազգային համաժողովին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում