Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

ՀՖՖ-ի որոշումը․Կենդանի լեգենդի դերը Թուրքիայի դեմ խաղում․․․

Կոսովոյի և Ալբանիայի դեմ ընկերական հանդիպումներին Հայաստանի ազգային հավաքականը կխաղա լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու գլխավորությամբ։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին մեր ազգայի թիմը կհյուրընկալվի Կոսովային, իսկ երեք օր անց՝ Ալբանիային։ Արդեն 2023 թվականի մարտին մեր հավաքականը սկսելու է պայքարը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Հենց մեկնարկային խաղում, մարտի 25-ին Երևանում մրցելու ենք Թուրքիայի հավաքականի հետ։ Առաջինա երկու հանդիպումները ըստ էության վերջին ստուգարնքն են սկզբունքային մրցավեճից առաջ։ Լավագույն դեպքում Հայաստանի հավաքականը ևս մեկ ընկերական խաղ կարող է անցկացնել Թուրքիայի դեմ մրցավեճի նախօրեին։ Ազգերի լիգայում անհաջող ելույթից հետո Հայատանի ֆուտբոլի ֆեդերացիան չերկարաձգեց պայմանագիրը իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսի հետ։ Վերջինիս հետ պայմանագիրը նախատեսված էր մինչև այս տարվա նոյեմբերը։ Սեպտեմբերի 29-ին ՀՖՖ-ն որոշեց ժամանակից շուտ դադարեցնել համագործակցությունը Կապառոսի հետ։ Սպասվում էր, որ Կոսովոյի և Ալբանիայի դեմ հանդիպումները ֆուտբոլի ֆեդերացիան պայմանագիր կկնքի նոր մարզչի հետ։

Մամուլում շրջանառվում էին գլխավոր մարզչի մի քանի թեկնածուների անուններ, բայց․․․։ Ֆուտբոլի ֆեդերացիան որոշում կայացրեց ընկերական խաղերում ազգային թիմը վստահել Ռոման Բերեզովսկուն։ Սա միանգամայն ճիշտ որոշում էր, հաշվի առնելով մեր ազգային թիմի ներկայիս վիճակը։ 1996 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի ազգային հավաքականը աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում Երևանում ոչ-ոքի 0։0 խաղաց Պորտուգալիայի հետ։ Այս մրցավեճում մեր երկրի գլխավոր թիմում իր նորամուտը նշեց 22-ամյա Բերեզովսկին։ Վերջինիս ֆանտաստիկ խաղի շնորհիվ մեր հավաքականը միավոր վաստակեց հզոր մրցակցի դեմ մրցավեճում։ Շուրջ 20 տարի Հայաստանի դարպասը պաշտպանելուց հետո Ռոման Բերեզովսկին վերջին տարիներին մեր ազգային թիմի դարպասապահների մարզիչն է։ Կարճ ասած շուրջ 27 տարի Ռոման Բերեզովսկին Հայաստանի հավաքականում է։ Այսօր իսկապես դժվար է գտնել մի մասնագետի, որը ավելի լավ կճանաչի մեր հավաքականը քան Բերեզովսկին։ «Շատ է խոսվում, որ նոր մարզիչը նույնպես իսպանացի է լինելու: Մենք ուշադրություն չենք դարձնում մարզչի ազգությանը, սակայն կարևորում ենք նրա փիլիսոփայությունը: Խոակին Կապառոսի ընտրության ժամանակ նույնպես եղել են ոչ իսպանացի թեկնածուներ: Կոնկրետ չափանիշներ չկան. ցանկանում ենք հավաքականում տեսնել փորձառու մարզիչ: Հիանալի կլիներ, որ առաջիկա ընկերական խաղերին ունենայինք մարզիչ, սակայն չենք ցանկանում շտապել և մտադիր ենք մանրակրկիտ բանակցել, որպեսզի ապագա մարզիչը հասկանա իր առաքելությունը: Շատ ենք ուզում, որ հավաքականում մնան Ռոման Բերեզովակին ու Խավիեր Մինյանոն: Շատ մասնագետներ, որոնց հետ բանակցում ենք, դեմ չեն լինի մարզչական շտաբում նման փորձառու մարզիչներ ունենալուն»-, Vnews-ին տված հարցազրույցում ասել է ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Վերջինիս խոսքերից դժվար չէ ենթադրել, որ մարզչի փնտրտուքը ցանկալի հունով չի ընթանում։ Բնական է, տեսնելով մեր հավաքականի արդյունքները, ռեսուրսը, շատ մասնագետներ ուղղակի մերժում են ՀՖՖ-ի առաջարկը։ Այո, ներկայիս գործիքակազմով նունիսկ անհնարին է թվում Եվրո-2024-ի ուղեգրի համար պայքարելը։ Հետևաբար, մարզիչ չգտնելու կամ հապաղելու մեջ ֆուտբոլի ֆեդերացիային մեղադրելը կարծում ենք ճիշտ չի լինի։ Բարդ իրավիճակում վստահելով Ռոման Բերեզովսկուն ՀՖՖ-ն լուծեց կարևոր մի խնդիր։ Թուրքիայի դեմ մեկնարկային խաղում կունենանք մարզիչ, որը 5 մատի պես ճանաչում է մեր ազգային թիմին։ Այո, խիստ կարևոր խաղում Հայաստանի հավաքականը դե ֆակտո պետք է խաղա հենց Բերեզովսկու գլխավորությամբ։ Եթե ՀՖՖ-ն արկերկրից հրավիրի նոր գլխավոր մարզչի, վերջինս ֆիզիկապես և տեխնիկապես ուղղակի հնարավորություն չի ունենա ծանոթանալու ֆուտբոլիստների հետ, ներդնելու խաղային սխեմա, նույնիսկ ինքնուրույն հիմնական կազմ ընտրելու։ Հետևաբար թեկուզ ժամանակավորապես ստանձնելով մեր հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը Ռոման Բերեզովսկին իր վրա է վերցրել մեծ պատասխանատվություն։

Կարծում ենք պարզ է, որ թուրքերի դեմ մեկնարկային խաղում բավական մեծ է լինելու հայկական ֆուտբոլի կենդանի լեգենդի դերը։ Չի կարելի բացառել նաև, որ Կոսովոյի և Ալբանիայի դեմ ընկերական հանդիպումներից հետո օրակարգում հայտնվի այս մասնագետին գլխավոր մարզիչ նշանակելու հարցը։ Հաջողություն ենք մաղթում Ռոման Բերեզովսկուն առաջիկա հանդիպումներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում