Wednesday, 24 04 2024
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը

Ո՞վ է պատրաստ փոխարինել Ռուսաստանին Արցախում

Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները Արցախում տեղակայված են ժամանակավորապես և կոնկրետ ժամկետը նշված է նոյեմբերի 9-ի հայտարարությունում: Ինչպես հայտնի է, նոյեմբերի 9-ի հայտարարությունում նշված է, որ խաղաղապահները տեղակայվում են հնգամյա ժամկետով, այսինքն մինչև 2025 թվականը, իսկ ժամկետի երկարաձգումը կախված է կողմերի համաձայնությունից, այսինքն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի, որոնք ստորագրել են եռակողմ այդ հայտարարությունը: Միաժամանակ նշվում է, որ, եթե ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ կողմերից որևէ մեկը չհայտնի այն շարունակելու առարկություն, ապա ժամկետը երկարաձգվում է ևս հինգ տարով:

Ալիևի հայտարարությունը Հայաստանում արժանացել է նկատելի ուշադրության, ինչպես իհարկե նրա գրեթե բոլոր հայտարարությունները: Ավելին, այդ առումով նույնիսկ կա հարց, թե արդյո՞ք Ալիևի հայտարարություններն ու ելույթները հայկական մեդիայում չեն կուսաբանվում ադրբեջանական մեդիադաշտի հետ հավասար: Ընդ որում, Բաքվի նախագահը թերևս լավ արձանագրելով այդ հանգամանքը, իր ելույթներով արդեն երկու և նույնիսկ ավելի տարիներ փորձում է որոշակի ազդեցություն ունենալ Հայաստանի հասարակական-քաղաքական միջավայրի վրա և պետք է նկատել, որ ցավոք սրտի այդ գործում ունենում է որոշակի հաջողություն: Այս խնդիրն ունի անշուշտ բավականին խորքային ինստիտուցիոնալ պատճառներ: Միաժամանակ պարզ է նաև, որ Ալիևի որոշ հայտարարությունների հանդեպ պետք է լինի ուշադրություն, ինչպիսին օրինակ հենց խաղաղապահների թեման է, որովհետև սա հայկական պետականության, Հայաստանի ու Արցախի անվտանգության կարևոր հանգամանքների վերաբերող հարց է:

Ի վերջո, եթե Ադրբեջանը հրաժարվում է երկարաձգել ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում, ի՞նչ է անում հայկական կողմը, ինչպե՞ս է ապահովում Արցախի հայության անվտանգությունը, Արցախի հայկականության անվտանգությունը: Ընդ որում, այս խնդիրը ունի երկշերտ տրամաբանություն: Բացի այն, որ կա ինքնին անվտանգության ապահովման հարց, կա նաև հետևյալ խնդիրը՝ լուծել այդ հարցը առանց ռազմական բախում, նոր պատերազմ թույլ տալու: Թեև խաղաղապահ կոնտինգենտի ժամկետի սպառմանը կա դեռևս մոտ երեք տարի ժամանակ, իսկ ինքնաբերաբար երկարաձգման ժամկետին՝ 2,5 տարի, այդուհանդերձ կասկած չկա, որ դրա մասին պետք է մտածել այսօր: Միաժամանակ, պետք է թերևս արձանագրել սակայն, որ հարցը ֆորմալ իմաստով է Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան տիրույթում, իսկ գործնական առումով այն գտնվում է աշխարհաքաղաքական ավելի բարձր հարթության վրա և դրանում վճռորոշ նշանակություն ունենալու է Ռուսաստան-ԱՄՆ, Ռուսաստան-Թուրքիա, Իրան-Ռուսաստան հարաբերությունների եռանկյունին:

Այն, ինչ այսօր հայտարարում է Ալիևը, իհարկե ոչ բացարձակապես, սակայն գերազանցապես ներքին սպառման համար է, թեև Ալիևն անշուշտ փորձելու է խաղալ վերը նկարագրված «եռանկյունում» և քաղել առավելագույնը՝ թե ռուս խաղաղապահներին թողնելու, թե հեռացնելու պարագայում: Հայաստանը տվել է հակառակ ազդակ՝ որ պատրաստ է համաձայնել ռուս խաղաղապահների անգամ անվերջնաժամկետ տեղակայմանը: Երևանը այդ հարցը բարձրացրեց Սոչիի հանդիպումից առաջ, որտեղ սակայն ինչպես և սպասելի էր չեղավ դրա շուրջ համաձայնություն: Սակայն, Երևանի այդ հրապարակային հարցադրման բուն նպատակը թերևս ցույց տալն է, որ Հայաստանը որևէ այլընտրանքային ուղղությամբ աշխատում է ոչ թե ռուսական ներկայությունը փոխարինելու, այլ ռուսական ներկայությունը չերկարաձգելու դեպքում այլընտրանք ունենալու համար: Ամբողջ հարցն այն է սակայն, որ գոնե առայժմ կարծես թե չկա շոշափելի այլընտրանքի վերաբերյալ որևէ առաջարկ կամ ուրվագիծ և չի նշմարվում ուժ, որը պատրաստ է ստանձնել Արցախի հայության սուբյեկտային անվտանգության պատասխանատվությունը, կամ առաջարկել դրա ապահովման գործունակ և կենսունակ միջազգային հուսալի մեխանիզմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում