Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի տաղավարում, անդրադառնալով այդ հանդիպմանը, ասել է արդյունքներ, մեծ հաշվով, չեղան:
Միջազգայնագետի խոսքով՝ ավելի վաղ Սոչիում կայացած հանդիպումը մեկ քայլ առաջ էր Վաշինգտոնի նախաձեռնությունից. «Մոսկվան ավելի նախաձեռնող է և ավելի առաջ»,-ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ Վաշինգտոնում լավ հասկանում են, որ պրոցեսներն ընթանում են, եթե իրենք ներգրավվածություն չունեն, ապա Մոսկվան ավելի ակտիվ է գործում: Նա նաև նշել է, որ սա գլոբալ մրցակցություն է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև. պետք է հասկանալ՝ ինչո՞ւ է Վաշինգտոնն այսքան ակտիվ:
Նրա դիտարկմամբ՝ Վաշինգտոնը մշտապես ակտիվացել է մեր տարածաշրջանում այն ժամանակ, երբ հայ-թուրքական հարաբերությունների հեռանկար է տեսել: