Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ծանրագույն օրվա շարունակվող շոկը և ուշացող դասը. ոտքի՝ Հայաստանն է գալիս

Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի հրադադարի երկրորդ տարելիցը: 2020 թվականի նոյեմբերի 9-ի թե ռազմա-քաղաքական, թե քաղաքական, թե զգայական, հուզական գնահատականների պակաս անցնող երկու տարվա ընթացքում չի եղել ու թերևս ասվել է ամեն ինչ, որևէ նոր խոսք այդ իմաստով լինելու է բազմիցս ասվածի կրկնություն, ինչ տեսանկյունից էլ հնչի այն: Այսօր թերևս չպետք է դադարել մի բան՝ խոնարհվել 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակի առաջ:

Մնացյալ առումով, թերևս պետք է դադարեցնել նոյեմբերի 9-ի վերաբերյալ գնահատականների անվերջ կրկնությունը, որով Հայաստանն ու Արցախը ապրում են արդեն երկու տարի, այդ կրկնությունների վրա կառուցելով ներքաղաքական դատարկ դիմակայություն, քաղաքական գործընթացի իմիտացիա, և փաստացի այդ կերպ «արդարացնելով» այն ժամանակի կորուստը, որ ունենում ենք 2020 թվականից հետո՝ հանրային ու պետական լայնածավալ վերականգնման ռեժիմում ապրելու փոխարեն: Ասել, որ այդ իրավիճակը ամբողջապես սուբյեկտիվ է, կլինի իհարկե սխալ, սակայն միևնույն ժամանակ հարկ է արձանագրել, որ օբյեկտիվ հանգամանքները զգալիորեն կլինեին հաղթահարելի, եթե «չուղեկցվեին» հսկայական սուբյեկտիվիզմով,մ և ավելին՝ եթե սուբյեկտիվ մղումներն ու մոտիվները պարզապես գերիշխող ճնշման չենթարկեին օբյեկտիվ հանգամանքները հաղթահարելու որևէ փորձ, որևէ ջանք, որ կարող էր գործադրվել հանրային-պետական կյանքի մասնակից որևէ սուբյեկտային շրջանակում:

Նոյեմբերի 9-ը դժբախտաբար հայկական հանրային-պետական կյանքում առայժմ ոչ թե դաս է, որը պետք է սահմաներ մեր կենսագործունեության նոր ռեժիմը, այլ մի «քար», որ տարբեր ասպեկտներով բայց միևնույն՝ ներքաղաքական խաղարկման նկատառումով նետվում է միմյանց վրա: Եվ այն դառնում է նաև պետության ոտքից կապված քար, որ թույլ չի տալիս լուծել ծանր պատերազմից ու ռազմական պարտությունից հետո ոտքի կանգնելու կենսական խնդիրը: Եվ այդ հանգամանքի վրա կարողանում են արդեն երկու տարի հմտորեն խաղալ նաև այն արտաքին սուբյեկտներն ու դերակատարները, որոնց բացարձակապես պետք չէ Հայաստանի ոտքի կանգնելը, որոնք ծնկած կամ ընկած Հայաստանի ու Արցախի շահառուն են: Նրանք կարողանում են անհրաժեշտ «յուղը լցնել» ներքին մանիպուլյացիաների և խաղարկումների կրակի վրա, միշտ «վառ» պահելով այն և ըստ այդմ Հայաստանը գործնականում երկու տարի անընդհատ պահելով հետպատերազմյան շոկի մեջ: Ընդ որում, դա արվում է թե քարոզչական, թե ռազմա-քաղաքական գործիքակազմի կիրառումով: Ինչպես դուրս գալ այդ «թակարդից» և անցնել «ոտքի կանգնելու» հաստատուն և ամբողջական ռեժիմի:

Ներկայումս՝ պատերազմի հրադադարից և նոյեմբերի 9-ից երկու տարի անց Հայաստանի առաջ լուծում պահանջող այդ հրամայականն է, որից էապես կախված է և այն, թե Հայաստանը՝ ներառյալ Արցախը, որքանով են ի վիճակի լուծել նաև արդեն արտաքին քաղաքական-անվտանգային խնդիրները, որոնք պատերազմի և պարտության հետևանք են: Դժբախտաբար, այդ առումով էլ իրավիճակը գտնվում է մանիպուլյատիվ ահռելի մթնոլորտային ճնշման դաշտում, որտեղ գերակայում են կամ ողբը կամ բաժակաճառերը, և գործնականում զրոյական մակարդակին մոտ է մեթոդաբանական լուծումների առկայությունը, գտնվելով եզակի դրսևորումների և հազվադեպ առարկայական գործընթացների տիրույթում: Միևնույն ժամանակ, մեծ հաշվով հենց այդ դաշտում թերևս պետք է փնտրել ճեղքման հեռանկարը, եթե դրանում միմյանցից անջատ, տարբեր քաղաքական մոտեցումներով եըւ հայեցակարգերով խաղացողները այդուհանդերձ կարողանան իրենց բնորոշ առարկայականության և գործնականության սկզբունքի հիմքով ձևակերպել Հայաստանի և Արցախի ոտքի կանգնելու բանաձևն ու դրա իրագործման բազմաշերտ սխեմաները: Այլապես, անվերջ շոկի քաոտիկ ռեժիմի գերակայությամբ Հայաստանը չի կարող առանձին վերցրած տնտեսական կամ քաղաքական կայուն հաջողություն ապահովել առանձին որևէ խմբի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում