Wednesday, 24 04 2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»

Իմաստ չունի մասնակցել ՀԱՊԿ-ի տեսակոնֆերանսին․ ՌԴ-ն ի վիճակի չէ կատարել իր ռազմական պարտավորությունները

Նոյեմբերի 10-ին տեսակոնֆերանսի միջոցով տեղի կունենա ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստը, որին կքննարկվի ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական համագործակցության զարգացումը։

Միջոցառումը կգլխավորի ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ, ՌԴ պաշտպանության փոխնախարար, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։

Հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի ԶՈՒ ԳՇ պետերը, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Թախիր Խայրուլոևը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ի հետ ռազմական համագործակցության հնարավորություն չկա այն պարզ պատճառով, որ ՀԱՊԿ-ի առանցքային սուբյեկտ Ռուսաստանն այսօր պարզապես ի վիճակի չէ, տեսանելի ապագայում էլ ի վիճակի չի լինելու իր պարտավորությունները կատարել՝  հատկապես ռազմական մասով։ Մեր զրուցակիցը հիշեցնում է, որ ՀԱՊԿ-ը նախևառաջ ռազմաքաղաքական կառույց է․ «Եվ երկրորդը՝ հաշվի առնելով պատժամիջոցների ռեժիմը, որը դրված է Ռուսաստանի վրա, նույնսիկ եթե տեսականորեն համարենք, որ ինչ-որ հնարավորություններ կան, ապա Հայաստան զենք բերելը կհանգեցնի պատժամիջոցների։ Եվ ուրեմն՝ առաջինը հնարավոր չէ, երկրորդ՝ կարիքն էլ չկա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանը գտնում է, որ մեր հնարավորություններն օգտագործելու համար պետք է հնարավորինս հեռու մնանք այդ կառույցից․ «Այսինքն՝ հստակ անհրաժեշտություն է այդ կառույցից պատկառելի հեռավորություն պահելը»,-եզրափակեց նա։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը հիշեցնում է, որ Մեծ հոկտեմբերյան հեղափոխության տարելիցի կապակցությամբ Մոսկվայում հսկայական մարդկային հերթեր են գոյացել դեպի Մավզոլեյ․ «Սարկոֆագ որտեղ Լենինի մումիան է պահվում։ Սա մոտավորապես նույնն է, ինչ կատարվում է ՀԱՊԿ-ի ներսում։ Դա Ռուսաստանի կայսրության գործելակերպի իդեալական մոդելն է։ Նրանք գործում են մեռելածին կառույցների ու խորհրդանիշների միջոցով, մարդկանց հիպնոզի ենթարկելով՝ կարգախոսներով, կառույցներով ու գաղափարներով, որոնք գոյություն չունեն։ Կարծում եմ, որ նոյեմբերի 10-ի տեսակոնֆերանսը հենց այս շարքից է։ Կան մարդիկ, որոնք հավատում են այդ ամենին՝ թող զբաղվեն դրանով։ Մենք կարող ենք հանդուրժել դա, բայց պետք է նաև նշենք, որ անվտանգության հարցերը պետք է հիմնված լինեն ավելի շոշափելի, իրական և հուսալի կառույցների, գաղափարների ու կարգախոսների վրա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խզմալյանը նշեց՝ եթե որոշում ընդունողն ինքը լիներ, ապա չէր մասնակցի այդ տեսակոնֆերանսին․ «Քանի որ ինձ չեն հարցնում, ես ընդամենը կարող եմ կարծիքս հայտնել, որ նման բաների պետք չէ մասնակցել։ Եթե մարդիկ ունեն ինչ-որ շահեր կամ սպասելիքներ ու հույսեր՝ թող մասնակցեն։ Միգուցե իրենք ինձնից շատ բան գիտեն ու ինչ-որ բաներ կարող են կորզել։ Օրինակ՝ ռազմագերիներին թող վերադարձնեն, գոնե մեկ հոգու․ այդ դեպքում նման բաներին մասնակցելն իմաստ կունենար։ Իսկ եթե պարզապես պետք է հերթական  բեմադրություն լինի, ապա ես նման  բեմադրությունների չէի մասնակցի»,-եզրափակեց նա։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում