Friday, 19 04 2024
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում

Թբիլիսիի եվրոպական հիասթափությունն ու ռեգիոնալ իրականությունը Երևանի հետ

Վրաստանը հիասթափված է, որ Մոլդովան ու Ուկրաինան ստացել են ԵՄ անդամության կարգավիճակ, իսկ Թբիլիսին՝ ոչ: Այդ մասին Ստրասբուրգում տեղի ունեցող ժողովրդավարության ֆորումում հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Թբիլիսին այդ առնչությամբ դժգոհում է վաղուց և Զուրաբիշվիլին այդ դժգոհությունը բարձրաձայնել է հերթական անգամ: Պետք է նկատել, որ դժգոհությունն իսկապես արդարացի է: Թբիլիսին որևէ կերպ հետ չի մնում Մոլդովայի և Ուկրաինայի «ժողովրդավարական զարգացման» մակարդակից: Բայց, նաև հասկանալի է, որ բուն «խնդիրն» այն է, որ Ուկրաինան այսօր պատերազմի թատերաբեմ է և ՌԴ դեմ «ռազմա-քաղաքական պլացդարմ», իսկ Մոլդովան անմիջականորեն սահմանակից է այդ իրավիճակին և գտնվում է այսպես ասած «հարվածային վտանգավոր գոտում», մի շարք պատճառներով:

Անկասկած է, որ Վրաստանը հիանալի պատկերացնում է այդ իրողությունները և թերևս «հոգու խորքում» գոհ է, որ չունի անդամության կարգավիճակ, քանի որ որևէ ողջախոհ սուբյեկտ հազիվ թե կամենա ունենալ կարգավիճակ այդ գնով: Առավել ևս, որ թե Ուկրաինայի, թե Մոլդովայի բուն անդամության հեռանկարը մեղմ ասած պակաս մշուշոտ չէ, քան այդպիսի կարգավիճակ չունեցող Վրաստանինը: Ի վերջո մեծ անորոշություն է, թե վաղն ինչ կլինի Ուկրաինայում և Մոլդովայում, ինչ ստատուս-քվո կլինի այդ գոտում և ընդհանրապես՝ ինչ կլինի հենց Եվրամիության հետ: Պարզապես, Թբիլիսին փորձում է Բրյուսելի առաջ այդ հարցը բարձրացնելով ստանալ որոշակի քաղաքական էֆեկտ իրեն հուզող հարցերի կամ օրակարգերի առնչությամբ:

Սակայն, այդ ամենով հանդերձ, իրավիճակն այնպիսին է, որ խորքային առումով առնչվում է անմիջականոչեն նաև կովկասյան ռեգիոնի անվտանգության ճարտարապետությանն ու հեռանկարին: Մասնավորապես, օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներով հանդերձ, հարկ է թերևս արձանագրել, որ Վրաստանի «եվրաատլանտյան» աներկբա թվացող հեռանկարը այդուհանդերձ ենթարկվում է աշխարհակարգային այն տրանսֆորմացիային, որ տեղի է ունենում եվրոպա-եվրասիական շրջանակում: Ըստ այդմ, Թբիլիսիի համար թերևս առավել ռացիոնալ տարբերակը հիմնական լուծումները ռեգիոնալ մասշտաբում դիտարկելն է: Խոսքը այլ պատկերացումներից հրաժարվելու մասին չէ, այլ դրանց մեթոդաբանական ճանապարհի, որը պետք է կառուցել կովկասյան ռեգիոնում, հաշվի առնելով գոյություն ունեցող իրողություններն ու միտումները: Այդ տեսանկյունից, Վրաստանը որքան խորքային առումով գա գիտակցման, որ իր թե քաղաքական, թե քաղաքակրթական արժեհամակարգային ձգտումների բնական դաշնակից ու գործընկեր Հայաստանն է, և լուծումների հանդարտ, հանգիստ որոնումները պետք է իրականացնել Հայաստանի հհետ բազմաշերտ կոոպերացիան խորացնելու ճանապարհով, այդքան թերևս առավել մոտ կլինի անվտանգոության խնդիրների «բնական միջավայրին»: Իսկ այդ խնդիրները առավել արդյունավետ սպասարկման ենթակա են բնական միջավայրային իրողությունները հաշվի առնելու պարագայում: Հայաստանն ու Վրաստանն այդ տեսանկյունից ունեն միմյանց կարիք, իհարկե ոչ թե ռեգիոնալ որևէ ուղղությամբ այսպես ասած «բարիկադավորվելու», այլ երկկողմ հարաբերության բյուրեղացման տրամաբանությամբ, ստեղծելով հայ-վրացական գործակցության առարկայական հաջողության հնարավորինս ընդգրկուն օրինակներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում