Այս գիշեր ամերիկյան Վիսկոնսին նահանգի Մարինեթ քաղաքի մի դպրոցում աշակերտներից մեկը զինված մտել է դպրոց, պատանդ վերցրել 23 աշակերտի ու նրանց ուսուցչին և փակվել դասարաններից մեկում: Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո նա բաց էր թողել հինգ պատանդի, ապա ևս մի քանի ժամ հետո՝ ինքնասպան եղել:
Հանցագործության պատճառների մասին դեռ տեղեկություններ չկան: