Sunday, 19 05 2024
Հոսանքազրկումներ Երևանում և մարզերում մայիսի 20-ին
Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 25-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ․ նախագիծ
11:30
Իսպանիայում 1,8 տոննա մետամֆետամին են առգրավել
11:15
Ավստրալիան կավելացնի ռազմական բյուջեն
Ավտովթար Սիսիան-Գորայք ավտոճանապարհին․ կան տուժածներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վլադիմիր Պուտինը համախոհների «եվրոպական ակու՞մբ է ձեւավորում»
10:24
Microsoft-ը 4 միլիարդ եվրո է ներդնում ֆրանսիական ամպային ծառայություններում
Ռուսաստանը խայտառակվեց Հայաստանի հետ նման կերպ վարվելու համար․ Ֆրենկ Փալոն
10:09
Իսպանիայում մարդկանց մոտ առնետի հեպատիտի տասնյակ դեպքեր են հայտնաբերվել
Ալիևը միայն Մինսկի խումբը լուծարելով կարող է դատել Արցախի ղեկավարներին
09:45
Գերմանիայում կիբեռհանցագործություններից վնասը 2023 թվականին գերազանցել է 205 միլիարդ եվրոն
09:30
Չինաստանը 2023-2024 ֆինանսական տարում դարձել է Հնդկաստանի գլխավոր առևտրային գործընկերը
Լավրովի կարծիքով` Ռուսաստանի և Արևմուտքի միջև ռազմաքաղաքական առճակատումը շարունակվում է
Ինչ է պատմել Արարատ Միրզոյանը Բերբոքին Ալմաթիի մասին
Մոսկվայի «Մեծ թատրոնից» մարդկանց տարհանել են
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա նախապատրաստական փուլում է»․ Պեսկով
Երևանի ռեստորաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի
Պարզ լճի մոտ անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի եզրափակիչ փուլը. ներկա է եղել Փաշինյանը
Սկսեցինք Տավուշից՝ սակայն թիրախն ու լծումները Երևանում են. մենք հասել ենք մեր տրամաբանական ավարտին
Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է
Հասկացանք, դուք սկյութ եք
«Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծննդկան է մահացել
Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա
22:15
Ան Լորանս Պետելը Ֆրանսիայի վարչապետին կոչ է արել հակազդել Ադրբեջանի քայլերին, որոնք կասկածի տակ են դնում երկրի ամբողջականությունը
Հայ-հնդկական ռազմական համագործակցության փաստաթուղթը պատմական է
Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար
ԻԻՀ-ի քրիստոնեական ֆիլիա՞լ են ուզում դառնանք. եկեղեցու ռևանշն անընդունելի է
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ամփոփեց օրվա ընթացքում ունեցած հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքները
Ոսկու առեղծվածը․ 9 անգամ աճել է ոսկու արտահանումը

Էնթոնի Բլինքենի հայտարարությունն ու ԼՂԻՄ անկախության հանրաքվեն

Վաշինգտոնում նոյեմբերի 7-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցությանը թերևս առանձնակի ուշադրության է արժանի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի բացման խոսքը, որում նա խոսում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը նպաստելու ԱՄՆ հանձնառության մասին: Մասնավորապես, ուշադրության է արժանի ԱՄՆ պետքարտուղարի խոսքի հետևյալ հատվածը. «Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային անկախությանը: 1991 թվականի անկախության վերականգնումը չափազանց կարևոր պահ է երկու երկրների իրավունքների երաշխավորման հարցում մենք դա մեծապես աջակցում ենք»: Հատվածն ուշադրության է արժանի մի հարցադրման համատեքստում, որ բխում է պետքարտուղար Բլինքենի հայտարարությունից:

Խոսքն այն մասին է, թե խոսելով Ադրբեջանի անկախության վերականգնման մասին՝  «երկու երկրների ինքնիշխանության ու տարածքային անկախության» ԱՄՆ աջակցության համատեքստում, 1991 թվականի Ադրբեջանի ի՞նչ տարածք է նկատի առնում պետքարտուղարը կամ ԱՄՆ, որի տեսակետը ներկայացնում է նա: 1991 թվականի դեկտեմբերի 10-ին Արցախում տեղի է ունեցել անկախության հանրաքվե, որն անցկացվել է Ադրբեջանական ԽՍՀՄ կազմում գտնվող ԼՂԻՄ շրջանակում: Այդ հանրաքվեն իրականացվել է համաձայն այն երկրի օրենսդրության, որով այդ պահին կարող էր կարգավորվել Ադրբեջանի և ԼՂԻՄ իրավական վեճը՝ համաձայն ԽՍՀՄ օրենսդրության, միաժամանակ բխելով ազգերի ինքնորոշման ՄԱԿ մակարդակում ճանաչված ու արձանագրված իրավունքից: ԼՂԻՄ ադրբեջանական բնակչությունը, որ այդ պահի դրությամբ կազմել է 20 տոկոս, ստացել է հանրաքվեին մասնակցելու հնարավորություն, սակայն հրաժարվել է այդ հնարավորությունն իրացնելու իրավունքից:

Միևնույն ժամանակ, ՄԱԿ փաստաթղթերով և ԽՍՀՄ օրենսդրության համաձայն ԼՂԻՄ բնակչության անկախության հանրաքվեին Ադրբեջանը «պատասխանել» է ուժով՝ պատերազմ վարելով արցախահայության դեմ և իրականացնելով էթնիկ բնաջնջման ու տեղահանման քաղաքականություն, ինչի դեմ էլ ԼՂԻՄ հայ բնակչությունը ինքնորոշման իրավունքի կիրառումից հետո ստիպված է եղել կիրառել ինքնապաշտպանության իրավունքը: Երբ ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնի հովանու ներքո իրականացվող բանակցության բացման խոսքում հիշատակում է Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային անկախության 1991  թվականի «մեկնակետը», դիտարկու՞մ է արցախահայության գործնականում իրավական անթերիությամբ ինքնորոշման իրավունքի իրացված լինելու, և դրան ուժի կիրառում հակադրելու փաստը:

Ի վերջո, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի քննարկումների համատեքստում սա սկզբունքային հարց է այդ խաղաղությանը նպաստելու որևէ միջնորդության կառուցողականության տեսանկյունից: Առանց այդ հարցի շուրջ դիրքորոշման հստակեցման, մեղմ ասած անիրատեսական է խաղաղության մասին պատկերացումը և ավելին՝ այդ «խաղաղության» խորքում ավելի շուտ ձևավորվում է արցախահայության հանդեպ էթնիկ բնաջնջման կամ տեղահանման ադրբեջանական նոր քաղաքականության «իրավունքը»: Այդ հանգամանքը չի կարող տեղավորվել արժեհամակարգային և իրավա-քաղաքական այն ծիրում և համատեքստում, որ Միացյալ Նահանգները հռչակել է իր արտաքին քաղաքականության հայեցակարգային ուղենիշ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում