Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Սպերցյանը շրջանցեց Զախարյանին․ Ռուսաստանի ամենաթանկ երիտասարդ ֆուտբոլիստը

CIES Football Observatory հեղինակավոր սպորտային հետազոտությունների կենտրոնը հրապարակել է Եվրոպայի ամենաթանկարժեք երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակը։ Հետազոտությունն անց է կացվել Եվրոպայում ելույթ ունեցող մինչև 25 տարեկան 15 հազար ֆուտբոլիստների շրջանում։ Առաջին հորիզոնականում է պորտուգալական «Բենֆիկայի» 21-ամյա արգենտինացի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը։ Վերջինիս տրանսֆերային աեքը գնահատված է 61 միլիոն եվրոյով։ Լավագույն եռյակում տեղ են գտել հոլանդական ՊՍՎ-ի 23-ամյա հարձակվող Կոդի Գապկոն, ինչպես նաև «Պորտուի» դարպասապահ Դիոգու Կոշտան։ Նրանց տրանսֆերային արժեքը գնահատված է 58-ական միլիոն եվրոյով։ Եվրոպայի ամենաթանկ երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակում տեղ են գտել նաև հայեր։ Եվ այսպես ըստ հետազոտական կենտրոնի Ռուսաստանի ամենաթանկարժեք երիտասարդ ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» 22-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն է։ Վերջինիս տրանսֆերը գնահատված է 16 միլիոն եվրոյով։ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստն այս հաշվարկում շրջանցել է Ռուսաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան 19-ամյա Արսեն Զախարյանին։

Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 14 միլիոն եվրո։ Նույնքան է գնահատված է նաև Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» 21-ամյա բրազիլացի կիսապաշտպան Գուստավո Մանտուանի տրանսֆերը։ Վերջինս Զախարյանի հետ Ռուսաստանի ամենաթանկ երիտասարդ ֆուտբոլիստների հաշվարկում կիսում է երրրորդ հորիզոնականը։ Երկրորդ հորիզոնականում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի 24-ամյա կոլումբիացի կիսապաշտան Խորխե Կարասկալը։ Վերջին շրջանում Սպերցյանի վերելքը տրանսֆերային հարթակում կարելի է համարել աննախադեպ։ Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում արդեն 9 գնդակ է խփել։ Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 9 միլիոն եվրո։ Հավանականությունը մեծ է, որ առաջիկա օրերին նշված պարբերականը կթարմացնի տվյալերը, որի արդյունքում Սպերցյանի տրանսֆերը զգալիորեն կավելանա։ Այս տարվա մայիսին Սպերցյանի տրանսֆերը կրկնապատկվել էր դառնալով 6 միլիոն եվրո։ Նա հանդիսանում է մեր ազգային թիմի երկրորդ ամենաթանկ ֆուտբոլիստը։ Առաջին տեղում ամերիկյան «Կոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանն էր, որի տրանսֆերային արժեքը գնահատված է 8 միլիոն եվրոյով։

Այս տարվա սեպտեմբերին սակայն Սպերցյանի տրանսֆերը ավելացավ ևս 3 միլիոնով և հիմա նա Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստն է։ Վերջին շրջանում շատ է խոսում «Կրասնոդարի» հայ տաղանդի Ռուսաստանի առաջնությունից հեռանալու և բարձրակարգ ակումբ տեղափոխվելու մեծ հավանականության մասին։ Մեր հավաքականի կիսապաշտպանի շուրջ ստեղծվել է նոր իրավիճակ։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական, հոլանդական և իտալական մի շարք ակումբներ։ «Կրասնոդարի» հայազգի սեփականատեր Սերգեյ Գալիցկին իր հերթին նշել էր, որ Սպերցյանի տրանսֆերը կվաճառեն միայն եթե առաջարկ ստանան եվրոպական թոփ-ակումից։ Այս տարվա հունիսի 4-ին Սպերցյանի տպավորիչ գոլի շնորհվ Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի առաջին տուրում Երևանում 1։0 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի նկատմամբ։ Գոլ, որն ՈւԵՖԱ-ի կողմից ընդգրկվեց լավագույնների շարքում։ Գոլ, որը մեծացրեց հետաքրքրությունը հայ տաղանդի նկատմամբ։ Սպերցյանն Իռլանդիայի դարպասը գավեց նաև սեպտեմբերի 27-ին Դուբլինում տեղի ունեցած պատասխան մրցավեճում։ Ստեղծված իրավիճակում հավական է, որ «Կրասնոդարի» ղեկավարությունը և մասնավորապես Գալիցկին համաձայնվի ժամանակից շուտ վաճառել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը։

Այն, որ Սպերցյանը պետք է հեռանա ճահճում հայտնված Ռուսաստանի Պրեմիեր լիգայից կարծում ենք պարզ է։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թոփ ակումբից լավ առաջարկի դեպքում կարծում ենք Գալիցկին չի խոչընդոտի հայ ֆուտբոլիստի առաջխաղացմանը կարիերայում։ Ավելին, վաճառելով Սպերցյանի տրանսֆերը «Կրանոդարը» կլորիկ գումար կստանա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում