ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն «ակտիվորեն քննարկում է» երկուշաբթի օրն իր կողմնակիցների հանրահավաքում 2024 թվականի ընտրություններին իր մասնակցության մասին պաշտոնապես հայտարարելու հնարավորությունը, հայտնում է CNN-ը։
Թրամփը, ըստ CNN-ի, ցանկանում է իրեն նախապես վերագրել Հանրապետական կուսակցության հաղթանակը, որը սպասվում է երեքշաբթի օրը նախատեսված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով։
«Թրամփն ակտիվորեն քննարկում է Օհայո նահանգում իր հանրահավաքի ժամանակ 2024 թվականի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու հնարավորությունը»,- նշում է աղբյուրը։