Wednesday, 12 06 2024
Ուսանողի սպանության մեղավորը ոչ թե 21-ամյա երիտասարդն է, այլ կեղծ ցուցմունք տված նրա ընկերը
Ցանկություն չունենք շենք գրավելու. Գալստանյանը աջակիցներին վերադարձրեց «ճամբար»
17 ոստիկան վնասվածքներով հիվանդանոցում են. ոստիկանապետ
Կադրերում երևում է՝ ինչպես են ցուցարարները հրահանգով հարձակվում ոստիկանական պատի վրա
ՔԿ-ն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ
Ինչպես է սրբազանը հարձակվում ոստիկանների վրա. կադրեր բախումներից
«Բերանդ լվա», «Անբարոյական». Փաշինյանի ելույթի ժամանակ կրկին կրքերը թեժացան
Եթե պարզվի օրենքից դուրս որևէ բան է տեղի ունեցել, կլինի արձագանք. Փաշինյան
«Պետք եղավ Էշով կգանք, պետք եղավ՝ մետրոյով». Գալստանյանը սպառնում է բռնել Փաշինյանին
Գնա՞նք բռնելու Փաշինյանին. Գալստանյանը դիմեց ցուցարարներին
Լավ տղերքով հավաքվեք, ես՝ մենակ, Գալստանյանը ՔՊ պատգամավորներին «ռազբորկի» կանչեց
Ապօրինի ուժ չի կարող կիրառվել. Փաշինյանը՝ ոստիկանների կիրառած միջոցների մասին
Կինը հայհոյում է. եթե տիկին Կյուրեղյանին չկառավարեք, ինձնից չնեղանաք. Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին
Փաշինյանը խոստացավ աշխատել իր վրա և օրինակելի դառնալ Օհանյանի համար
Փաշինյանը խոստացավ աշխատել իր վրա և օրինակելի դառնալ Օհանյանի համար
Չեմ կասկածում՝ պատերազմի ռիսկը կառավարելով պիտի ստանանք տևական խաղաղություն. Փաշինյան
Լուսաձայնային նռնակը պայթում է, երբ ցուցարարը փորձում է այն հետ նետել ոստիկանների վրա
«Այսօրվա հարձակման գլխավոր պատասխանատուն Գարեգին Բ-ն է»․ Ռուբինյան
«Նման ամպրոպ առաջին անգամ եմ տեսնում»․ Սուրենյան
ՄԻՊ-ը տեսակցել է հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ․ ՀՀ առողջապահության նախարարություն
22:45
ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են OVIO-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն
«Հարավային Օսեթիան Ռուսաստանի հետ միավորումը հետաձգեց. Վրաստանը ստանու՞մ է, թե՞ վճարում»:
Թուրքիայում միշտ վտանգ են կանխատեսում Հայաստանից. եթե բան չգտնեն, կասեն՝ քրդական ճամբար կա այնտեղ
Հայաստանը առիթ չունի խուճապի մատնվելու. Մակրոնի հրաժարականի թեման ավելորդ դրամատիզացվում է
Անկառավարելի իրավիճակ. ցուցարարները ագրեսիվ վարք են ցույց տալիս
21:40
Շվեյցարացի պատգամավորը Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակի պատճառով ընդհարվել է ոստիկանների հետ
Լուրերի արտակարգ թողարկում
Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը. ինչու են կիրառվել հատուկ միջոցներ
Ցուցարարները սադրում են ոստիկաններին

Որքա՞ն արժեն «Ծովասարի» սենյակները. Ինչո՞ւմ են մեղադրում Արմեն Աշոտյանին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս 2018-ին սկսված հետապնդումները ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի նկատմամբ մութ սենյակում սեւ կատու փնտրելու են նմանվում։ Նոյեմբերի 5-ին՝ ընդդիմադիրների հանրահավաքի օրը, հայտնի դարձավ, որ 2018 թվականին Երեւանի բժշկական համալսարանում Պետական վերահսկողական ծառայության կողմից արված ուսումնասիրությունները 4 տարի շարունակ իրավապահ տարբեր մարմիններում դեգերելուց հետո քրեական գործի հարուցման առիթ են դարձել, որի գլխավոր թիրախն Արմեն Աշոտյանն է։ Խոսքը վերաբերում է 2015 թվականին Բժշկական համալսարանի համար գույքի ձեռքբերման պրոցեսին։

Այդ ժամանակ Բժշկական համալսարանի ռեկտորը հայտնի բժիշկ, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանն է եղել, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ Արմեն Աշոտյանը։ Նոյեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ 70-ամյա Նարիմանյանին հրավիրել են քննչական, հարցաքննել եւ փորձել Աշոտյանի դեմ ցուցմունք կորզել, սակայն, ըստ «Հրապարակի» տեղեկությունների, վերջինիս պատմածները բավարար չեն եղել Աշոտյանին մեղադրանք առաջադրելու համար։ Ցուցմունքի փնտրտուքները շարունակվում են։

Ինչ վերաբերում է հարուցված քրգործի էությանը, ապա նախապատմությունը հետեւյալն է․ 2015 թվականին ԵՊԲՀ-ն որոշել է իր աշխատակիցների համար Սեւանի ափին գտնվող հանգստյան տներից մեկում գույք ձեռք բերել։ Այդ գույքը կազմված է եղել հյուրանոցային 6 սենյակից եւ կոնֆերանս-դահլիճից, որը համալսարանը պատրաստվում էր օգտագործել իր նպատակների համար։ Մոտ 200 միլիոն դրամ են վճարել «Ծովասար» հանգստյան տան տնօրինությանը, իսկ այս հանգստյան տունը պատկանում է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ներկայումս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հորը։ Սենյակները գնվել են, որպեսզի բժշկականն իր աշխատակիցներին ամռան 4-5 ամիսներին ուղարկի այնտեղ՝ հանգստանալու, կոնֆերանսներ կազմակերպեն եւ այլն։ 2017 թվականից սկսած՝ ԵՊԲՀ աշխատակիցներն իսկապես օգտվել են այս հնարավորությունից՝ յուրաքանչյուր ամառ մեկնել են Սեւան, հանգստացել։ Այս փաստը հաստատել է նաեւ Բժշկական համալսարանի տնօրինությունը՝ դեռեւս 2018 թվականին, երբ ՊՎԾ-ն ստուգումներ էր սկսել։ Ըստ ՊՎԾ-ի, սակայն, այս գույքը ձեռք է բերվել կադաստրային արժեքից թանկ գնով, եւ ձեռք բերողները վատնում են արել, որը պետք է պատժվի։

Գնումը ԵՊԲՀ ռեկտորի եւ արհմիության նախագահի ստորագրությամբ է իրականացվել, առանց հոգաբարձուների խորհրդի որոշման։ Գործող իշխանությունը գտել է, որ սա լավ առիթ է ՀՀԿ փոխնախագահին հետապնդելու համար։

Ինչպես արդեն նշեցինք՝ 200 մլն է կազմել գնված գույքի գինը, որից կոնֆերանսների դահլիճի համար վճարվել է 40 մլն դրամ, իսկ 6 սենյակների համար՝ 160 մլն։ Ստացվում է՝ յուրաքանչյուր սենյակի համար՝ 26 մլն 600 հազար դրամ, 2015 թվականի փոխարժեքով յուրաքանչյուր սենյակի համար վճարվել է 55 հազար դոլար։

Մենք տեղեկացանք, որ նույն գնով են վաճառվել նաեւ «Ծովասար» հանգստյան տան մյուս սենյակները, որոնք ապարտամենտների սկզբունքով են աշխատում։ Այսինքն՝ սեփականատերերն ամռան 4 ամիսներին օգտվում են հանգստյան տան՝ իրենց պատկանող սենյակից, կարող են այն նաեւ վարձակալությամբ տալ։ ՀՅԴ անդամներից մեկը մեզ ասաց, որ ինքը վճարել է 53 հազար դոլար եւ կարծում է, որ թանկ չի առել։ Ստացվում է, որ իշխանությունները վատնում են համարում այդ ժամանակահատվածում շուկայական արժեքով պետական գույքի գնումը, որը չի փչացել, չի վաճառվել, ծառայում է բուն նպատակին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում