ԱՄՆ Ջորջիա նահանգի քիմիական գործարանում մի շարք պայթյուններ են հնչել, որից հետո հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Տեղի իշխանությունները տարհանել են գործարանին հարակից համայնքների բնակիչներին։ Տարհանվել է երեք բնակավայր։
Հրդեհը հաջողվել է մեկուսացնել, սակայն փրկարար ծառայությունները մտահոգված են քամու ուղղության հնարավոր փոփոխությամբ։
Նշվում է նաև, որ հրդեհի դեմ պայքարում հրշեջներից մեկը թեթև վնասվածքներ է ստացել։