Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Իրանի կոշտ պատասխանն Ադրբեջանին

Իրանի հետախուզական ծառայությունը հայտնել է, որ հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած ահաբեկության կազմակերպիչը Ադրբեջանի քաղաքացի է, որը Իրան է ժամանել Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանից: Այդ մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները: Խոսքը հոկտեմբերի 26-ին Շիրազ քաղաքի Շահ Չերաղ սրբավայրում տեղի ունեցածի մասին է, երբ ահաբեկիչը կրակ էր բացել ուխտավորների ուղղությամբ։ Հրաձգության հետևանքով 15 մարդ էր սպանվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ։ Տասնյակ մարդիկ վիրավորվել էին։ Իրանը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ ձերրբակալվել է մոտ երեք տասնյակ մարդ, որոնք Ադրբեջանի, Տաջիկստանի և Աֆղանստանի քաղաքացիներ են: Ըստ իրանական հետախուզության, ահաբեկության կազմակերպիչ Ադրբեջանի քաղաքացին Բաքվից ժամանելով Թեհրան, անմիջապես կապվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ և հայտնել Իրանում գտնվելու մասին:

Իրանական հետախուզության տարածած տեղեկությունը փաստացի կոշտ պատասխան է օրերս Ադրբեջանի հատուկ ծառայությունների տարածած  տեղեկության, թե Ադրբեջանում բացահայտել են իրանական հատուկ ծառայությունների ստեղծած զինված հանցավոր խմբավորում: Բաքվի այդ տեղեկությունը ի դեպ հաջորդել էր Սոչիում եռակողմ հանդիպմանն ու դրան անմիջապես հաջորդած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցին: Առիթ ունեցել եմ նշելու, որ Ադրբեջանի համար բավականին խնդրահարույց է դառնում ռուս-իրանական գործակցության խորացումը, ընդհուպ ռազմա-քաղաքական դաշնակցության հատկանիշներ պարունակող իրավիճակի: Այդ հանգամանքը զգալիորեն բարդացնում է Բաքվի ռեգիոնալ դիրքը: Ադրբեջանը մի կողմից դառնում է կապող օղակ, մյուս կողմից սակայն այդ աճող նշանակությունը ենթադրում է ՌԴ և Իրանի առավել կոշտ մոտեցումներ Ադրբեջանի և Արևմուտքի հարաբերության հարցում: Դրան զուգահեռ, Հայաստանի վարչապետ Փաշինյանը Թեհրանում փաստացի հայտարարեց, որ Երևանի համար հասկանալի և ըմբռնելի են ռեգիոնալ անվտանգության ճարտարապետության իրանյան «տեսլականը» կամ մոտեցումները, այդ կերպ գործնականում փորձելով Հայաստանը դուրս բերել ռուս-իրանական սերտացող գործակցությունից և դրա տրամաբանությունից բխող ռեգիոնալ նոր իրողությունների «ճնշման» ռիսկից:

Ասել, թե Հայաստանի համար այստեղ չկան ռիսկեր, իհարկե մոլորություն է: Կովկասում ռիսկեր կան բոլորի համար, և չկան միարժեք շահեկան կամ վտանգավոր ուղղություններ ու գծեր, սակայն տվյալ պարագայում Երևանը գործնականում հայտնելով իր լոյալությունը Սոչի-Թեհրան «երթուղով», գնդակը փաստացի թողեց Բաքվի դաշտում: Դրան հաջորդեց արձագանքը՝ գուցե ոչ առանց Անկարայի աջակցության, որ բացահայտել են իրանական հետախուզության ստեղծած հանցավոր զինված կազմավորում: Թեհրանի պատասխանը փաստորեն չուշացավ և Իրանը հայտարարում է, որ Շիրազում 15 մարդու սպանության հանգեցրած ահաբեկությունը Ադրբեջանի քաղաքացու ձեռքի գործ է, այդ կերպ ցույց տալով թերևս Բաքվին, որ «լրտեսական» գործիքները տվյալ պարագայում հազիվ թե լինեն շահեկան: Ընդ որում, թերևս ուշադրության է արժանի հանգամանքը, որ տեղեկությունը իրանական հետախուզությունը հանրայնացնում է Վաշինգտոնում Միրզոյան-Բայրամով հանդիպումից առաջ, որից առաջ էլ Ադրբեջանն էր արգելել ռուս խաղաղապահներին մարդասիրական բեռ բերող  ռուսական բեռնատար օդանավի թռիչքը իր օդային տարածքով, ստիպելով օդանավին անցնել ավելի երկար ճանապարհ և Հայաստան ժամանել Իրանի տարածքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում