Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արթուր Դավթյանի ոսկե նպատակը․ Պատմական հաջողության ֆանտաստիկ կողմը․․․

Արթուր Դավթյանը նոր էջ բացեց հայկական մարմնամարզության պատմության մեջ։ Լիվերպուլում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում հայ մարմնամարզիկը նվաճեց ոսկե մեդալ։ Նախօրեին էլ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Հարություն Մերդինյանը նժույգ-թափերի վարժությունում գրավել էր երրորդ հորիզոնականը՝ երկրորդ անգամ նվաճելով աշխարհի առաջնության բրոնզե մեդալը: «Հայաստանի Հանրապետության օրհներգը առաջին անգամ հնչեց սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնություններում։ Շնորհակալություն հենացատկի աշխարհի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դավթյանին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հենացատկ ձևում Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, հավաքեց 15.000 միավոր։ Այս տարվա հունվարին ԿԳՄՍ պաշտոնական կայքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ գլխավոր նպատակն աշխարհի առաջնությունից մեդալով վերադառնալն է. «Եվրոպայի առաջնությունից և օլիմպիական խաղերից մեդալ ունեմ, իսկ աշխարհի առաջնությունից՝ ոչ: Այս տարվա գերնպատակս հենց դա է լինելու: Մեդալի գույնն անգամ այդքան չեմ կարևորում»:

Արթուր Դավթյանը փառահեղ ելույթով նպատակը դարձրեց իրականություն։ 2022 թվականին սա Դավթյանի և ընդհանրապես հայկական մարմնամարզության միակ հաջողությունը չէ։ Ամռանը ՀՀ սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ աշխարհի բացարձակ գավաթակիրներ դարձան Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակներ): «Մեր տղաները, մասնակցելով աշխարհի գավաթների չորս փուլերից երեքին կարողացան նվաճել բացարձակ հաղթողի կոչումը»․- ասված էր Հայաստանի մարմնամարության ֆեդերացիայի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ փուլերից վերջինը տեղի էր ունեցել Բաքվում, որին մեր հավաքականը հասկանալի պատճառով չէր մասնակցել։ Մասնակցության պարագայում մերոնց արդյունքները անհավանական բարձր կլինեին։ Ի դեպ, մեր մարզիկների մեդալներն ու մրցանակները Բաքվից գնացքով ուղարկվել էին Երևան։ Արդեն օգոստոսին Մյունխենում կայացած մամրմամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հերթական փայլուն հաջողությունն էին գրանցել։ Արթուր Դավթյանը հենացատկում 14.983 միավոր։ Նույնքան միավոր էր հավաքել նաեւ բրիտանացի Ջեյք Ջերմանը, սակայն մրցավարների ոչ միանշանակ որոշման արդյունքում մեր մարզիկը արժանացավ արծաթե մեդալի։ 2016-ի Եվրոպայի չեմպիոն 38-ամյա Հարություն Մերդինյանը նժույգ թափեր վարժությունում հավաքել էր 14.733 միավոր հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Ի դեմս Մերդինյանի Հայաստանն ու մարմնամարզության Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակրի: Ի դեպ, այս տարվա հուլիսին Արթուր Դավթյանի անվան տարրը գրանցվել էր մարմնամարզության միջազգային ֆեդերացիայում:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում կայացած Աշխարհի գավաթում Արթուր Դավթյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել էր նոր տարր, որն արդեն պաշտոնապես անվանվել է Դավթյան: Հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն՝ Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը (տ/բ զուգափայտ)։ «Աշխարհի գավաթի խաղարկությունը շատ հաջող ստացվեց ամբողջ թիմի համար: Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանն արդեն իսկ հավաքել են պահանջված միավորները: Մեր առաջնային խնդիրն աշխարհի առաջնության համար առաջացած խնդիրը լուծելն էր։ Օլիմպիական այս շրջանը լինելու է Արթուր Դավթյանինը: Նա հաջորդ մրցաշարերում ամենալավ արդյունքն է գրանցելու: Դավթյանը հրաշալի է տիրապետում ցատկերին»,- Դոհայում տեղի ունեցած մրցաշարից հետո ասել էր մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

Վերջինիս պնդումները իրականություն են դառնում։ Արթուր Դավթյանը արդեն իսկ գրանցել է պատմական՝ ֆանտաստիկ արդյունք։ Հիմա արդեն մեր լեգենդար մարզիկի հինական նպատակը պետք է լինի 2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերի ոսկին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում