Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Արցախի Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել գլյուկոզայի մոնիտորինգի համակարգեր

Շաքարային դիաբետ (տիպ 1) ունեցող արցախցի երեխաների բուժման գործընթացում այսուհետև կօգտագործվեն գլյուկոզայի մշտական մոնիտորինգի (CGM) Guardian™ Connect համակարգեր, ինչը հնարավորություն է տալու իրականացնել հիվանդների առողջական վիճակի լիարժեք վերահսկողություն և բարձրացնել նրանց կյանքի որակը:

Ինչպես նշվում է IDeA հիմնադրամի տարածած հաղորդագրությունում, Արցախի առողջապահության նախարարությունը սարքերը ձեռք է բերել «Ապրելու» հիմնադրամի միջոցով՝ վերջերս Արցախի Հանրապետության պետական նախարար նշանակված Ռուբեն Վարդանյանի ֆինանսական աջակցությամբ։

Մինչև բժիշկների կողմից համակարգերի կիրառումը՝ «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամը և համակարգերն արտադրող «Մեդտրոնիկ» ընկերության մասնագետները նոյեմբերի 5-ին Գորիսում վերապատրաստման դասընթաց էին կազմակերպել Արցախի, Երևանի և Հայաստանի մարզերի 15 էնդոկրինոլոգների համար՝ բժիշկներին ներկայացնելով համակարգի օգտագործման ուղեցույցը։«

Գլյուկոզայի վերահսկման այս համակարգերը շատ տարածված են աշխարհում, բայց Հայաստանում եւ Արցախում դեռեւս լայն կիրառություն չունեն։ Համակարգը շատ որակյալ է եւ բարձրակարգ, իսկ ստացված տվյալները՝ ճշգրիտ, ինչն էլ հնարավորություն է տալիս իրականացնել լիարժեք վերահսկողություն: Այս համակարգի կիրառումը չափազանց կարեւոր նշանակություն ունի տիպ 1 շաքարային դիաբետ ունեցող պացիենտների համար, եւ մենք ուրախ ենք, որ Արցախի առողջապահության նախարարությունն արդեն ապահովված է այս սարքերով»,- ասել է «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի ղեկավար Խանդութ Հովհաննիսյանը։

Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցի էնդոկրինոլոգ Շողեր Գրիգորյանը համոզված է, որ այս համակարգի կիրառությունը էականորեն բարձրացնելու է բուժման արդյունավետությունը․

«Առաջին տպավորությամբ՝ սարքը շատ լավն է, բայց, իհարկե, պետք է նաեւ աշխատենք, որ տեսնենք հետագա ընթացքը։ Կարծում եմ՝ շատ օգտակար կլինի մեր երեխաների առողջության համար»։

«Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամն Արցախի առողջապահության նախարարության հետ իրականացնում է նաև «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» ծրագիրը, որի շրջանակում մինչև 28 տարեկան, տիպ 1 շաքարային դիաբետ ունեցողները ստանում են անալոգ ինսուլին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում