Ռուսաստանը Մալիին 100 մլն դոլարի ածխաջրածիններ, պարարտանյութ և վառելիք կմատակարարի։ Այս մասին հայտնել է Մալիի էկոնոմիկայի նախարար Ալուսեյնի Սանուն։
Նախարարի խոսքով՝ մի քանի շաբաթվա ընթացքում Մալին Ռուսաստանից կստանա 60 հազար տոննա ածխաջրածին, 35 հազար տոննա պարարտանյութ և 25 հազար հացահատիկ։
Առաքումները կիրականացվեն Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիի նավահանգստի միջոցով։