Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

ՌԴ-ն անուղղակի հիմքեր ունի ենթադրելու՝ Բրիտանիայի նախկին վարչապետի SMS-ը վերաբերել է «Հյուսիսային հոսքերի» պայթյունին

ՌԴ-ն անուղղակի հիմքեր ունի ենթադրելու, որ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասի «ամեն ինչ արված է» SMS հաղորդագրությունը, որն ուղարկվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, վերաբերել է «Հյուսիսային հոսքերի» պայթեցմանը։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը:

«Դե, ես միայն անուղղակի հաստատում ունեմ, որ այս ամենը (SMS հաղորդագրությունը – ծանոթ.՝ ՏԱՍՍ) հիմքեր ունի»,- ասել Է Նարիշկինը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հարցազրույցում։

Ընդ որում, Նարիշկինը նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիները պետք է զգոն լինեն, իսկ ԱՀԾ-ն պետք է շարունակի կանխարգելել արտաքին սպառնալիքները: «Մենք պետք է զգոն լինենք, իսկ հատուկ ծառայությունները, այդ թվում ՝ Արտաքին հետախուզության ծառայությունը, պետք է շարունակեն բացահայտել և կանխել ցանկացած սպառնալիք, արտաքին սպառնալիքներ մեր պետության և մեր քաղաքացիների նկատմամբ», – ընդգծել է ԱՀԾ-ի ղեկավարը՝ ի պատասխան այն հարցի, թե ինչ կարող է ակնկալել ռուսական կողմը արևմտյան գործընկերներից:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ սպասում է Լոնդոնի պատասխանին ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության կապակցությամբ, որի համաձայն՝ Թրասն «it’ s done» (դրա հետ վերջ) հաղորդագրություն է ուղարկել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ «Հյուսիսային հոսքերում» տեղի ունեցած դիվերսիայից հետո։ Դիվանագետն ընդգծել է, որ այդ հարցի պաշտոնական պատասխանն ակնկալում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում, որոնք իրավունք ունեն իմանալու, թե ինչ է տեղի ունեցել համաշխարհային էներգետիկ անվտանգության հետ և ինչպիսին է անգլոսաքսերի դերը կատարված ահաբեկչության մեջ:

Սեպտեմբերի 27-ին Nord Stream AG ընկերությունը հաղորդել Է «աննախադեպ ավերածությունների» մասին, որոնք տեղի են ունեցել մեկ օր առաջ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» ծովային գազատարների երեք գծերում: Շվեդիայի սեյսմոլոգները սեպտեմբերի 26-ին երկու պայթյուն են գրանցել խողովակաշարերի տեղակայման երթուղիներում։ ՌԴ գլխավոր դատախազությունը գազատարների վնասվելուց հետո նախաձեռնել է միջազգային ահաբեկչության ակտի վերաբերյալ գործի հարուցումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում