Շվեդիան և Ֆինլանդիան դեռ փորձում են համոզել Թուրքիային հաստատել ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց դիմումները։
Ըստ Foreign Policy-ի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այս շաբաթ արդեն այցելել է Թուրքիա, իսկ հաջորդն այդ երկիր կայցելի Շվեդիայի նոր վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը։
Հրատարակությունը հիշեցնում է, որ Անկարան մնում է ՆԱՏՕ-ի վերջին անդամը, որը փաստարկներ ունի նոր դաշնակիցներին կառույցին միանալու դեմ։
Թուրք պաշտոնյաները պնդում են, որ Հելսինկին և Ստոկհոլմը չեն կատարել երեք երկրների կողմից ստորագրված հուշագրում նշված բոլոր պահանջները։ Մինչդեռ որոշ փորձագետներ կարծում են, որ Անկարան ձգձգում է Մոսկվայի ուժեղ տնտեսական ազդեցության պատճառով, նշվում է հոդվածում։