Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը խոստովանել է, որ էլեկտրամոբիլների արտադրությանն անցնելով՝ եվրոպական հատվածում 600 հազար աշխատատեղ կկրճատվի։ Համապատասխան հայտարարությունը նա արել է ուրբաթ օրը՝ Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։
«Եվրոպական ավտոմոբիլային հատվածում այս կամ այն կերպ աշխատում է 12,7 միլիոն մարդ, ինչը կազմում է ԵՄ-ում զբաղվածության 6,6%-ը: Էլեկտրական նմեքենաների անցումը կհանգեցնի հարյուր հազարավոր աշխատատեղերի կորստի, 600 հազար՝ ողջ ԵՄ-ում»,- ասել է Բրետոնը։