Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Սեպտեմբերի 1` պարադոքս և հույս

Այսօր սեպտեմբերի 1-ն է` Գիտելիքի օրն ու նոր ուսումնական տարվա սկիզբը: Հայաստանում այդ օրը նաև այլ «խորհուրդ» ունի` ծնողական մրցավազքի, երբ իրենց երեխաներին առաջին անգամ դպրոց տանող ծնողների մի զգալի մասը մրցակցում է, թե ում երեխայի դպրոցամուտն է լինելու առավել շքեղ, նկարահանվելու կամ լուսանկարվելու առավել նոր տեխնիկայով: Իրականում սեպտեմբերի 1-ն էլ Հայաստանում բովանդակության փոխարեն, վերածվել է ընդամենը ձևի, քանի որ ձևական բնույթ են կրում թե՛ գիտելիք ասվածը, թե՛ դպրոցական կրթական համակարգ ասվածը:

Հայաստանում այդ ամենը պետք չէ, կամ պետք է միայն քարոզչական կամ կենացային մակարդակի հռետորաբանությունների համար, իսկ իրականում որքան ավելի հեռու ես գրագիտությունից, կրթվածությունից և կրթությունից, և որքան ավելի մոտ ես խաբելուն, գողանալուն, բռնանալուն, այդքան ավելի հեշտ ես գտնում քո տեղը ակախ Հայաստանում: Սեպտեմբերի 1-ն ահա այդ պարադոքսի խտացված դրսևորումն է: Այն վաղուց արդեն Հայաստանում դադարել է երեխաների տոն լինելուց, ինչի մեղավորը մի կողմից ցուցամոլ ծնողներն են, մյուս կողմից` Հայաստանում կրթության իրական դերն ու նշանակությունը գրեթե զրոյի հասցրած իշխանական բարքերն ու իրենց վարքը այդ բարքերի տակ տեղավորած կամակատար ուսուցիչները, որոնց համար ուսումնական տարին իրականում երկրորդական է, իսկ առաջնայինը ընտրական տարիներն են, երբ ուսուցչակազմերը լծվում են Հայաստանի իշխանության վերարտադրության «սուրբ» գործին:

Իսկ այդ ամենն էլ օրհնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, որտեղ օգոստոսի 31-ին հավաքվել էին ուսուցիչներն ու դասախոսները և Հայրապետական օրհնություն էին ստանում` հերթական անգամ տուրք տալով ձևին և դրան զոհում արդեն քրիստոնեական հավատքի բովանդակությունը: Երբ դեգրադացիան հասնում է հասարակապետական մակարդակի, դրա ընթացքը արդեն անհնար է լինում վերահսկել, կարգավորել, ենթարկել բանականության թելադրանքին, իսկ ցինիզմն էլ սկսում է նույնականանալ բարեպաշտության հետ: Այդ ընթացքը խժռել է նաև արդեն սեպտեմբերի 1-ը, որ տոն է յուրաքանչյուր երեխայի համար, որ յուրաքանչյուր երեխայի համար ապագայի դուռն է:

Եվ այդ ապագային, այդուհանդերձ, պետք է հավատալ, պետք է հավատալ այն հազարավոր, տասնյակ հազարավոր երեխաների աչքերին նայելով, որոնք անցնում են այդ դռնով իրենց հոգու մաքրությամբ և մտքի պարզությամբ: Մենք հավատում ենք, որ այդ երեխաները լինելու են Հայաստանի իսկական քաղաքացիներ, պահելու են իրենց հոգու մաքրությունն ու մտքի պարզությունը, լինելու են նոր մարդ, հայի նոր տեսակ, իսկական հայի տեսակ ու կառուցելու են իսկական հայկական պետությունը` կառուցելով մեր ապագան, տալով մեր ներկայի մտքերի ու անցյալի մեղքերի թողությունը:
Շնորհավոր ձեր տոնը, երեխաներ, մեր ապագայի քաղաքացիներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում