Այսօր՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20․20-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Կուկուռուզնիկի» տակ, բախվել են BMW ու Mersedess Vito մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Գագիկ Շամշյանը, վթարի հետևանով 5 հոգի, որից երկուսը երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են, երեխաները՝ Սուրբ Աստվածամայր, իսկ չափահասները՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններ։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։