Իտալիայի հարավում՝ Ֆոջա նահանգում, ուղղաթիռ է կործանվել, որում եղել է յոթ մարդ։ Նրանք բոլորը մահացել են։ Զոհերի թվում է եղել 13-ամյա երեխա, գրում է Il Messaggero թերթը։
A109 ինքնաթիռը թռել է Ադրիատիկ ծովի Տրեմիտի կղզիներից և որոշ ժամանակ անց անհետացել ռադարներից։ Բեկորները հայտնաբերվել են Ապրիչենա քաղաքի մոտակայքում։
Ուղղաթիռում եղել են երկու օդաչուներ, տեղացի բժիշկը և չորս հոգուց բաղկացած ընտանիք՝ զբոսաշրջիկներ Սլովենիայից: Միջադեպի պատճառները պարզվում են։
Ըստ նախնական վարկածի՝ ուղղաթիռը կարող էր կործանվել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։