Գերմանիային թույլ չեն տվել Ուկրաինային մատակարարել «Գեպարդ» ինքնագնաց զենիթային համակարգերի համար նախատեսված շվեյցարական արտադրության արկեր։ Շվեյցարիայի չեզոքության քաղաքականությունը թույլ չի տալիս Գերմանիային՝ վերարտահանել այդ զինամթերքն Ուկրաինա։
Այդ մասին ասվում է հինգշաբթի՝ նոյեմբերի 3-ին, Շվեյցարիայի էկոնոմիկայի նախարար Գի Պարմելինի կողմից Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիստին Լամբրեխտին ուղղված նամակում։ Հաղորդագրության մեջ բացատրվում է, որ շվեյցարական օրենքներն արգելում են զենքի արտահանումն այն երկրներ, որտեղ զինված հակամարտություններ կան։