Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Նիկոլ Փաշինյանի իրանյան այցի «հակառակ կողմը»

Նոյեմբերի 1-ին, երբ Թեհրանում բանակցում էին Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը, Իրանի ավտոմոբիլային ճանապարհների նախարար Ռոստամ Ղասեմին Հայաստանի ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ հանդիպմանը հայտարարում էր, որ իրանական ընկերությունները պատրաստ են զարգացնել Իրանի և Հայաստանի միջև փոխադրումները և ստեղծել նոր տարանցիկ միջանցք Հայաստանի և Պարսից ծոցի միջև: Իրանցի նախարարի հայտարարությունը ուշադրության է արժանի, երկու հանգամանքի բերումով: Նախ, պետք է նկատել, որ խոսվում է ոչ թե Պարսից ծոց-Սև ծով միջանցքի, այլ Պարսից ծոցի և Հայաստանի միջև միջանցք ստեղծելու պատրաստակամության մասին:

Ուշադրության է արժանի և այն, որ Ռայիսի-Փաշինյան հանդիպմանն էլ, համենայն դեպս հայտարարությունների մակարդակում «բացակայում» էր Պարսից ծոց-Սև ծով միջանցքի մասին խոսակցությունը: Սա որոշակի իմաստով զարմանալի էլ չէ, հաշվի առնելով այն նոր աշխարհաքաղաքական և ռազմա-քաղաքական իրականությունը, որ առկա է սևծովյան ավազանում: Այնտեղ այսօր նույնիսկ «ցորենի արտահանման» մարդասիրական միջանցքի հարցերն են դարձել գերբարդ լուծելի, հետևաբար անիրատեսական է այսօր խոսել մի ուղղության մասին, որը գտնվում է աշխարհաքաղաքական դիմակայությամբ պայմանավորված ռազմա-քաղաքական արգելափակման ռեժիմում և պարզ չէ, թե ինչ է լինելու դրա ավարտը: Իսկ Հայաստանի վարչապետի Իրան այցը անկասած պայմանավորված էր շատ կոնկրետ խոսակցության հանգամանքով, ինչի մասին է վկայում այն, որ այցի մասին հայտնի դարձավ դրանից ժամեր առաջ՝ և Սոչիի հանդիպումից անմիջապես հետո: Ահա այդ կոնկրետ խոսակցության համատեքստում էլ ուշագրավ է իրանցի նախարարի արտահայտությունը, որ Իրանը պատրաստ է լինել տարանցիկ միջանցք և իրանական ընկերությունները պատրաստ են Պարսից ծոց-Հայաստան բեռնափոխադրումներին: Այստեղ թերևս տեղին է հիշել այն հրապարակումները, որ վերջին շաբաթներին լինում էին հնդկական լրատվամիջոցներում՝ Հնդկաստանից Հայաստանի ռազմա-տեխնիկական գնումների վերաբերյալ:

Ինչպես շաբաթներ առաջ խորհրդարանում հայտարարել էր Հայաստանի վարչապետը, Հայաստանի համար խնդիրը միայն սպառազինության գնումը չէ, այլ նաև դրա տեղափոխումը Հայաստան՝ հատկապես այն համաշխարհային քաղաքական ճգնաժամի պայմաններում, որն անկասկած իր ազդեցությունն է թողնում նաև Հայաստանի ինքնին առանց այդ էլ սուղ լոգիստիկ հնարավորությունների վրա: Այդ համատեքստում, ըստ ամենայնի Հայաստանի վարչապետի Իրան այցի օրակարգի առանցքային հարցերից մեկը եղել է Հայաստանի համար այդ լոգիստիկան ապահովելը, ինչը՝ դատելով իրանցի նախարարի հայտարարությունից և Փաշինյան-Ռայիսի զրույցի տոնայնությունից, ունեցել է բավարար արդյունք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում