Friday, 19 04 2024
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան

Իշխանության փոխանցո՞ւմ Արցախում․ ի՞նչ է ենթադրում Վարդանյանին ընձեռած լայն հնարավորությունները

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով գործարար Ռուբեն Վարդանյանը նոյեմբերի 4-ին ստանձնեց Արցախի պետնախարարի պաշտոնը՝ լայն լիազորություններով։ Ըստ այդմ՝ փոփոխություններ են կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» օրենքում, ինչից բխում է, որ Վարդանյանն, ի տարբերություն նախկին պետնախարարների, առավել շատ ոլորտներ է համակարգելու։

Արդյոք սա Արցախում իշխանության փոխանցման մի ձև է։ Ընդդիմադիր Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը գտնում է, որ դա կարծիք է, որը գոյության իրավունք ունի։ Միևնույն ժամանակ Օսիպյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց․ «Իհարկե կարծիքները տարբեր են, բայց մյուս կողմից էլ՝ միգուցե մարդն իսկապե՞ս  եկել է մեր երկրի համար  բարի գործ անելու։  Մոտակա շաբաթների ու ամիսների ընթացքում արդեն պարզ կդառնա, թե ինչպես է աշխատում, կկարողանանք ավելի կոնկրետ մեկնաբանություններ տալ։ Ռուբեն Վարդանյանն էլ հասարակ ֆիգուր չէ, ոնց էլ չլինի՝ կապում են Կրեմլի, Բրիտանիայի հետ։ Պետք չէ այդ զրույցներին տրվենք, դրանք հաճախ իրականությանը չեն համապատասխանում։ Բայց այն, ինչ դուք ասում եք՝ տրամաբանական է,  միտքը գոյության իրավունք ունի, մնացածը ապագան ցույց կտա»։

Հարցին, թե Արցախում ի՞նչ ակնկալիքներ կան Վարդանյանի հետ կապված, մեր զրուցակիցն ասաց․ «Իր դիրքորոշումը Արցախի հետ կապված, ընդհանրապես արտաքին քաղաքականության հետ կապված՝ կարող ենք առողջ մոտեցում համարել։ Մնացածը գործը ցույց կտա։ Այս ընթացքում հասցրել եմ նկատել, որ արտաքին  քաղաքականության հետ կապված բալանսավորված մոտեցում ունի։ Համենայնդեպս հրապարակային խոսքում այդպես է երևում։ Այդ առումով եմ նշում, որ առողջ մոտեցման նմուշները կան»,-եզրափակեց նա։

Արցախում քաղաքական փոփոխություններ պահանջող «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ևս նշեց, որ որոշակիորեն կիսում է այն կարծիքը, որ այսպիսով Արցախում իշխանության փոխանցում է տեղի ունենում, քանի որ Վարդանյանին բավականին լայն լիազորություններ են փոխանցվում։ Մեր զրուցակիցը նաև գրառմամբ տեղեկացնում է, որ սպասում են Վարդանյանի հետագա քայլերին։ Ընդգծենք, որ նստացույց անող երիտասարդներին Արցախում գտնվող Վարդանյանը մի քանի անգամ հանդիպել է։ Տիգրան Պետրոսյանը նաև գրում է, որ ուշադիր  հետևելու է Ռուբեն Վարդանյանի գործունեությանը, «և եթե հանկարծ պարզվի, որ նա ուղղակի այս կործանարար համակարգի հերթական «վարորդն» է, ապա առաջին քարը նրա բոստանը ես եմ նետելու»,-գրել է Պետրոսյանը։

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում