Friday, 29 03 2024
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24

Էքզիստենցիալ արձանագրումից անցում առարկայական ճարտարապետության. Հայաստանի սուր հրամայականը

Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման առնչությամբ միջնորդական ջանքերի վերաբերյալ հայ հանրության քննարկումները կենտրոնացած են առավելապես այն խնդրի վրա, թե կարգավորման որ տարբերակներն են Հայաստանի և Արցախի համար շահեկան: Սա իհարկե ընդհանրական գնահատական է, որ արտացոլում է քննարկումների հիմնական տրամաբանությունը: Հայաստանի հանրության շրջանում գործնականում բացակայում, կամ գրեթե բացակայում է քննարկումը կարևոր հանգամանքի՝ կարգավորման որևէ տարբերակի երաշխիքային բազայի շուրջ: Այդտեղ կա ոչ այնքան քննարկում, որքան խոսակցություն: Խոսակցություն այն մասին, որ անվտանգության ամենից շահեկան բազան Արևմուտքն է, Իրանն է, Ռուսաստանն է, Ֆրանսիան է, Հնդկաստանը կամ Չինաստանը: Մինչդեռ, ինչ բաղկացուցիչներ ունի կամ պետք է  ունենա անվտանգության բազան, մշակված չեն:

Մինչդեռ, այստեղ է թերևս առանցքային աշխատանքը, որ պահանջվում է Հայաստանից, հայկական քաղաքական մտքից, Հայաստանի հասարակական-քաղաքական այն ինստիտուտներից, որոնք հավակնում են լինել իրադարձությունների մասնակից և ձևավորել հանրային կարծիք, առաջնորդել այդ կարծիքը, ներկայացնում են հանրության շահը սպասարկելու հայտ: Մինչդեռ, անվտանգություն ասվածն ինքնին՝ մի կողմից լինելով հասկանալի կատեգորիա, մյուս կողմից իրական քաղաքական կատեգորիա դառնում է իր բաղադրիչների, իր ճարտարապետության, կառուցվածքի, քաղաքական տրամաբանության և փիլիսոփայության շնորհիվ: Իսկ դա նշանակում է առաջնորդվել ոչ թե զուտ համակրանքի կամ ցանկությունների մղումով, այլ իրողությունների գնահատմամբ, որ առկա են այն միջավայրում և դրա շուրջ, որտեղ իր անվտանգության հարցը պետք է լուծի նաև Հայաստանը: Ըստ այդմ, ի՞նչ ենք մենք հասկանում առարկայորեն, բովանդակային իմաստով, երբ ասում ենք Հայաստանի անվտանգություն, Արցախի անվտանգություն: Ինչպիսի՞ ռեգիոնալ համատեքստում և կառուցվածքում ենք տեսնում դա:

Ի վերջո, չի կարող լինել Հայաստանի ու Արցախի կղզիացած անվտանգություն և այն կարող է աշխատել միայն ռեգիոնալ անվտանգության ճարտարապետության կառուցվածքում, լինելով այդ կառուցվածքի հետ որոշակի օրգանական, համադրելի հաղորդակցության ու կապի մեջ: Դա պայման է անկախ այն հանգամանքից, թե ինչպիսին է անվտանգության ճարտարապետության հարցում Հայաստանի գործընկերների ու դաշնակիցների կազմը, շրջանակը կամ հաջորդականությունը կամ հերթականությունը: Ավելին, ըստ էության հենց այդ հարցի շուրջ քննարկումներն ու դրանց միջոցով ձևավորվելիք սխեմաներն են, որ պետք է ձևավորեն նաև այն գործընկերների կամ հնարավոր դաշնակիցների շրջանակը, որոնց հետո աշխատանքը Հայաստանի համար պետք է լինի ճանապարհ դեպի անվտանգության բովանդակային համակարգի կառուցումը, դեպի անվտանգություն՝ էքզիստենցիալ հասկացությունից իրական քաղաքական կատեգորիայի անցումը: Առավել ևս, որ այդ օրակարգը առկա է մի համաշխարհային ժամանակահատվածում, երբ անվտանգության հարցում Հայաստանի հնարավոր գործընկերները իրենց անվտանգության խնդիրների համատեքստում հենց միմյանց հետ են շատ սուր բեվեռացվածությամբ դիմակայությունում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում