Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սովետական մոդելի բանակի դառը պտուղները քաղեցինք 44-օրյա պատերազմի ժամանակ․ պետք է ընդօրինակենք Իսրայելի մոդելը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գնահատմամբ՝ Հայաստանի ռազմական դպրոցը մարտի դաշտում կենսունակ չէ, և պետք է ամեն ինչ անել, որ զինվորը պատկերացնի, թե ինչ է արդի պատերազմը։

Խոհրդարանում պայմանագրային զինծառայողների ատեստավորման օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ այդ բարեփոխումների մեկնարկը տրված է.  «Մենք գնահատել ենք ու հասկանում ենք, որ մեր դպրոցը, պայմանական սովետական դպրոցը մարտի դաշտում արդեն որերորդ պատերազմում ցույց է տալիս, որ կենսունակ չէ։ Սա փաստ է, իրականություն է, և այս փաստի հետ պիտի առերեսվենք և, բնականաբար, ընդունենք համապատասխան որոշումներ։ Այդ որոշումները, ըստ էության, տեղի են ունենում, և մեր այս գործընթացները, որ մենք սկսել ենք, նաև դրա մասին են։ Այո, մենք ամեն ինչ պիտի անենք, որ մեր զինվորը պատրաստ լինի, պատկերացնի ինչ է արդի պատերազմը, ունակ լինի վարելու արդի մարտ։ Թե հիմա ումից ինչ կվերցնենք, ոնց կադապտացվենք, ինչ հիբրիդային վիճակ կստանանք՝ սա ժամանակի հարց է։ Բայց այն, որ Զինված ուժերում դրա մեկնարկը ըստ էության տրված է, ես դա կարող եմ հավաստիացնել»։

Ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի կարծիքով՝ անկախ քաղաքական հայացքներից, նախարար Պապիկյանն իրավացի է։ Միևնույն ժամանակ Հակոբյանը նշում է, որ այդ ամենն արդեն ուշացած է․ «ԴԵռ 2010-ական թվականներին պետք է  այդ ամենին գայինք՝ չեկանք, պետք է 2018 թվականին անեինք՝ չարեցինք, դրա դառը պտուղները քաղեցինք 2020 թվականին։ Վերջին երկու տարում ևս դա չարեցինք։ Ըստ էության մենք խորհրդային դպրոցի հետնորդներն ենք։ Սկզբում այլ ելք չունեինք,  90-ականներին  ռուսներն ինչ տալիս էին, վերցնում էինք։ Մեր տեխնիկան էլ ենթադրում էր խորհրդային ձեռագիր, բայց 2010-ականների սկզբից, երբ արդեն հնարավորություններ կային՝ անցումը չկատարեցինք»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Հակոբյանի՝ մեր չարածի ծանր պտուղները քաղել ենք  վերջին ողբերգական  պատերազմի ժամանակ։ Վերլուծաբանը հավելում է, որ սովետական դպրոցն այսօր իր կռախն է ապրում նաև Ուկրաինայում․ «Մենք տեսնում ենք, թե այդ անհամեմատ հզոր բանակն ինչ խնդիրներ ունի։ Հայեցակարգային  մակարդակով խնդիրներն ամբողջությամբ նույնն են, ինչ մեզ մոտ։ Օրինակ՝ օդային կոմպոնենտի թերագնահատում, վատ կապ, ցանցակենտրոնության պակաս, կազմակերպչական թուլություններ, մոբիլիզացիոն խնդիրներ։ Գիտեք՝  ուկրաինական պատերազմը շատ առումներով մեր  պատերազմի կրկնությունն է, պարզապես մերն ավելի կարճ տևեց։ Ռուսական քարոզչամեքենան ասում էր՝ միտքը լավն է, դուք չեք կարողանում լավ կռվեք, բայց պարզվեց, որ  մեզ քննադատող մտքի իրականացման վարպետները հիմա իրենք դժվարություններ ունեն և նոր-նոր սկսում են  մեզ հասկանալ»։

Վերլուծաբանը շեշտեց Իսրայելի մոդելն ընդօրինակելու  անհրաժեշտությունը․ «Ցանցակենտրոն, տեխնիկապես հագեցած, ազգ-բանակ կոնցեպտ։ Այս առումով՝ Սուրեն Պապիկյանը ճիշտ է  ասում, սակայն ուշացած։ Վաղուց պետք է դա արվեր, կարվի, թե ոչ՝ հայտնի չէ։ Գիտակցումը դեռ քիչ է, պետք է իմանաս ոնց անես, պետք է նաև  անելու համար բավարար միջոցներ ունենաս։ Մենք առանձնապես միջոցներ չունենք, անհրաժեշտության գիտակցում՝ չգիտեմ ունե՞նք, թե՞ ոչ։ Համենայնդեպս խոսքերն ասվել են, մնացածը՝ կտեսնենք»։

Մհեր Հակոբյանն ընդգծեց, որ այս առումով Ադրբեջանը մեզնից առաջ է, համագործակցում է Թուրքիայի հետ, որը ՆԱՏՕ-ի անդամ է և արևմտյան դպրոցի ավանդույթները հինալի կրկնում է․ «Այս առումով Ադրբեջանը մեզ գերազանցեց։Հատուկ նշանակության ստորաբաժանումներ, կապի միջոց, օդային պայքարի միջոց։ Մի ցավալի օրինակ նշեմ․ մինչև պատերազմը երբ տեսնում էի, որ զորավարժությունների ժամանակ մեր սպայական կազմը քառակուսի պլանշետները կողքերից խփած վազում էին, ցավ էի ապրում։ 1930-1940-ական բանակների գրիչ, մատիտ, տետրակ սկզբունքով․․․․  աբսուրդ ու ձևականություն։ Կռվի ժամանակ դա քեզ  ի՞նչ է տալու, երբ GPS կա։ Ցավն այն է, որ ժամանակին  չգիտակցվեց մեր բանակի անցման անհրաժեշտությունը։ Նախկին իշխանությունները մտածում էին, որ խոշոր պատերազմ չի լինի, ինչ էլ լինի՝ Ռուսաստանի միջոցով կզսպվի։ Փողը  քիչ էր, մարդիկ էլ հաճախ չէին ուզում իրենց նեղություն տային, բանակի վրա փող դնեին։ Հետո  իշխանությունները փոխվեցին, մեր ռազմավարական գործընկերջ անձրևանոցը մեզնից վերացավ, և պարզվեց, որ մեր «պլանշետներն» անպիտան են, այն դեպքում, երբ հակառակորդի ամեն մի վաշտ ունի իր անձնական անօդաչու թռչող սարքը, որով հետախուզում է, գալիս  գլխից  կախվում է, կրակն է կարգավորում, կապի միջոց ապահովում և այլն։ Շատ բազմաշերտ հարց է։ Արծրուն Հովհաննիսյանը 2010-ականներից այդ մասին գրում է, բայց իրեն այդպես էլ չլսեցին։ Ես էլ եմ շատ ասել այդ մասին, բայց ինձ նույնպես լսող չկա»,-նկատեց վերլուծաբանը։

Հետաքրքրվեցինք, որ եթե հիմա մենք բանակի մոդելի անցում կատարենք, ինչպե՞ս կարձագանքի դրան Ռուսաստանը․ «Ռուսաստանը հիմա այն աստիճանի վատ վիճակում է, որ չի կարող որևէ կերպ վերաբերել։ Ավելին՝ ինքն է այս պահին քայլեր ձեռնարկում, այսինքն  ինքն իր համար անում է այն, ինչ մենք պետք է անեինք։ Մենք ընթացիկ պատերազմ չունենք, բայց սպառնալիքի տակ ենք։ Իսկ Ռուսատանն ունի պատերազմ և այդ պատերազմում իր ցանկացածին չի կարողանում հասնել։ Ռուսաստանն էլ «հոգու խորքում» գիտի,որ մեքն ճիշտ ենք, ինքն էլ անում է նույն բանը, ինչ մենք պետք է անեինք։ Պարզապես խնդիրն այն է, որ  երբ մենք դեպի արևմուտք նայենք՝ անկասկած իր խանդը կլինի։ Բայց բանակային ռեֆորմն, անկախ ամեն ինչից, վաղուց պետք է լիներ, ուշացած վիճակ է։ Հարցը մոտավորապես այսպիսին է՝ Հայաստանը պե՞տք է իրավական պետություն լինի, թե՞ ոչ»,-եզրափակեց Մհեր Հակոբյանը։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում