Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը դասախոսությամբ է հանդես եկել ՀՊՏՀ-ում

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ՀՀ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր դասախոսել է «Պետության դերի ժամանակակից ընկալումները» թեմայով։ Տնտեսագիտականում նախագահի այցին սպասել են բոլորը՝ ուսանողներ, դասախոսներ, աշխատակիցներ։

Ողջույնի իր խոսքում ռեկտոր Դիանա Գալոյանն ընդգծել է, որ նման ձևաչափով Վահագն Խաչատուրյանն առաջին անգամ է ՀՊՏՀ-ում, ապա հավաստիացրել, որ որպես երկրի, բուհի ղեկավար և տեսաբան-տնտեսագետ նրան մշտապես սպասում են այստեղ։

Շնորհակալություն հայտնելով ներկաներին լեփ-լեցուն դահլիճում իրեն դիմավորելու համար՝ նախագահը շեշտել է, որ մեծ պատասխանատվություն է կրում՝ հանդես գալով մի լսարանի առջև, որտեղ նաև իր դասախոսներն են, տնտեսագետ ընկերներն ու գործընկերները։

Երկրի ղեկավարը նշել է, որ պետության դերի վերաբերյալ տեսական քննարկումները կարևոր են, նախևառաջ պետք է հասկանալ մեր շրջապատում տեղի ունեցող տնտեսական երևույթները, եզրահանգումներ կատարել և փորձել գնահատել դրանք։

Պետության դերին անդրադառնալը, ըստ Վահագն Խաչատուրյանի, առավել արդիական դարձավ քովիդի համաճարակի ժամանակ, որի տնտեսական հետևանքները թեև լիովին հաղթահարված չեն, սակայն մեր երկիրը կարողացավ այս ընթացքում տնտեսական հաջողություններ արձանագրել։

Դասախոսության ընթացքում նախագահը խոսել է պետության կարգավորիչ դերի, պետություն-շուկա հարաբերության, պետական խորհրդանիշների, նոր ժամանակների մարտահրավերների և այլ հիմնախնդիրների մասին։

Վերջում նախագահը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին ազգային գաղափարախոսությանը և ստվերային կառավարությանը, ապա հավաստիացրել է, որ միշտ պատրաստ է տնտեսության կարգավորման շուրջ մտքերի փոխանակման և բանավիճային ձևաչափով հանդիպումների։

«Ինքներդ տիրապետեք ձեր կյանքին, սեփականությանը, ազատությանը, պետությունից մի՛ պահանջեք ուրիշների կյանքը սեփականությունը և ազատությունը»,- ամփոփեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում