Thursday, 25 04 2024
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

Եթե ստիպված ենք ընտրություն կատարել Ադրբեջանի կազմում մնալու և կարգավորման երկարաձգման միջև, ապա ընտրելու ենք երկրորդը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։

-Պարոն Ազիզյան, վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը Սոչիի եռակողմ հանդիպման ժամանակ առաջարկել է երկարացնել Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը՝ անորոշ ժամանակով, սակայն այդ առաջարկը մերժվել է։ Ձեր կարծիքով՝ ինչպիսին կլինի խաղաղապահների ճակատագիրը 3 տարի անց, եթե Բաքուն հրաժարվում է երկարացնել մանդատը, ի՞նչ վտանգներ են հնարավոր։

-Հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայումը ռազմավարական նշանակություն ունի Մոսկվայի համար, քանի որ վերջինս դրանով քաղաքական ազդեցության լծակներ է ստանում հակամարտող կողմերի վրա, ուստի բնական է, որ Ռուսաստանը շահագրգռված է այդ առաքելության երկարաձգման առումով։ Պետք է նախ հասկանալ, թե արդյոք ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում Մոսկվան ունի այն պահանջվող պոտենցիալ ռեսուրսները, որոնք կարող են ապահովել նշվածի իրականացումը։ Այս տրամաբանության մեջ ակնհայտ է, որ ինչքան թուլանան Մոսկվայի դիրքերը ուկրաինական ֆրոնտում, այնքան ավելի է մեծանալու նրա կախվածությունը Անկարայից, ուստի նաև Բաքվի կողմից ղարաբաղյան հարցում զիջումներ կորզելու հավանականությունը, քանի դեռ Ռուսաստանը շարունակում է չհաստատված միջազգային մանդատով միայնակ խաղաղապահության դերակատարը լինել հակամարտության գոտում։ Որքան ընդլայնվի Ադրբեջանի նկատմամբ միջազգային դերակատարների հետաքրքրության շրջանակը Հայաստանի համեմատ, այնքան նվազելու է խաղաղապահության միջազգային մանդատի հաստատման հնարավորությունը, իսկ որքան շարունակվի Ռուսաստանի մեկուսացման քաղաքականությունը, այնքան աճելու է Ադրբեջանի նկատմամբ միջազգային դերակատարների հետաքրքրությունը։ Իսկ թե ինչ է լինելու 3 տարի հետո, կամ մինչև այդ մեծապես կախված է նրանից, թե ինչպիսի աշխարհաքաղաքական իրողություններ ենք ունենալու այդ ընթացքում, իրականում շատ բարդ է կանխատեսել, թե ինչ տրամաբանությամբ կզարգանան աշխարհաքաղաքական և դրանց արդյունքում նաև ռեգիոնալ քաղաքական գործընթացները։

Սոչիի հանդիպման արդյունքներով Փաշինյանն արձանագրեց՝ շատ կարևոր քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ, հանդիպումը որակելով օգտակար և կարևոր։ Ի վերջո խաղաղության օրակարգն ու՞մ միջնորդությամբ է առաջ գնալու՝ Մոսկվայի, թե՞ Բրյուսելի։ Ինչո՞վ էր օգտակար Սոչիի հանդիպումը, երբ ղարաբաղյան հարցի մասին որևէ դրույթ հայտարարության մեջ տեղ չգտավ։

– Օգտակար էր թե ոչ, ժամանակը ցույց կտա, ես չեմ հիշում նույնիսկ նման ամենաբարձր մակարդակով ձեռք բերված որևէ պայմանավորվածություն, որը սկզբունքորեն պահպանվել է Ադրբեջանի կողմից, ի վերջո դրանց պահպանումն ու խախտումը մեծապես կախված է աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխության տրամաբանությունից։ Ինչ վերաբերում է Սոչիում ձեռք բերված համատեղ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի հետ կապված դրույթի բացակայությանը, ապա իրականում հայտարարության մեջ կար ձևակերպում, որում արձանագրվում էր խաղաղապահ առաքելության պահանջվածությունը նրա տեղակայման գոտում, ըստ էության Ադրբեջանի պահանջով Լեռնային Ղարաբաղ տեղանվան փոխարեն օգտագործվել է տեղակայման գոտի ձևակերպումը։ Այնուամենայնիվ խաղաղապահ առաքելության պահանջվածությունը որեւէ կերպ չի ենթադրում դրա երկարաձգում, ինչը գործնականում չի կարող արդարացնել հանդիպման նախօրեին Ստեփանակերտի հանրահավաքի սպասելիքները։

Փաշինյանը նշեց, որ Ռուսաստանի իրենց գործընկերները հայտարարել են, թե, ըստ իրենց, ճիշտ մոտեցումը կլինի Ղարաբաղի կարգավիճակի հարցը հետաձգել անորոշ ժամանակով՝ հիմնավորելով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնել մի կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի։ Իսկ ի՞նչ կլինի արցախահայերի ճակատագիրն այդ անորոշ ժամկետի ընթացքում, եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվում է խաղաղության պայմանագիր։

-Կարգավիճակի հետ կապված ես բազմիցս նշել եմ և ուզում եմ ևս մեկ անգամ հստակ արձանագրել, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունների ֆոնին ձևավորված տարածաշրջանային դիսբալանսը պարզապես աշխարհում որևէ դերակատարի թույլ չի տալիս գնալ Արցախի կարգավիճակի ճանաչման ճանապարհով: Բացի դա, պետք է նշեմ, որ կարգավիճակի հարցը ցավոք սրտի դեռևս հարցի լուծում չի ենթադրում: Եթե ամբողջ աշխարհն էլ ճանաչի Արցախը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, Ադրբեջանը, միևնույն է, չի ճանաչելու: Այս իմաստով կարևոր է հասկանալ, որ մենք ոչ թե պետք է անընդհատ թմբկահարենք կարգավիճակի հետ կապված հարցը, այլ մեր առաջնահերթությունը պետք է լինի անվտանգության երաշխիքների հիմնավորված պահանջը, որոնք պետք է բավարարելի լինեն շահառուներիս՝ արցախահայության համար: Հաշվի առնելով եռակողմ հայտարարությունից հետո տեղի ունեցած բազմաթիվ դեպքերը՝ պարզ է դառնում, որ արդեն գոյություն ունեցող անվտանգության երաշխիքներն էլ բավարար չեն: Իսկ այն երաշխիքները, որոնք բավարարելի կլինեն արցախահայության համար, պարզապես գործնականում չեն կարող ենթադրել մի այնպիսի կարգավիճակ, որը կգտնվի Ադրբեջանի իրավազորության ներքո, դա բացառված է: Մեզ համար խստիվ անընդունելի է ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում, քանի որ այդ դեպքում մեզ համար բավարար երաշխիքներ լինել չեն կարող, իսկ այդ երաշխիքները գոյաբանական նշանակություն ունեն, դրանց բացակայությունն ու նույնիսկ անբավարարությունը վտանգի տակ է դնելու արցախահայության ֆիզիկական գոյությունը։ Եթե մենք ստիպված ենք ընտրություն կատարելու Ադրբեջանի կազմում մնալու և հակամարտության քաղաքական կարգավորման երկարաձգման միջև, ապա տրամաբանական է, որ ստիպված ընտրելու ենք երկրորդը, իսկ թե ինչ կլինի այդ ընթացքում նորից եմ կրկնում կախված է աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխության տրամաբանությունից և դրանց արդյունքում ձևավորվելիք ռեգիոնալ կոնֆիգուրացիայից, դա շատ բարդ է կանխատեսել արագ փոփոխվող գործընթացների պայմաններում, բայց շատ հեշտ է կանխատեսել առաջին տարբերակի գործնական արդյունքը` ցեղասպանություն և էթնիկ զտում, Նախիջևանը բոլորիս օրինակ։

Առհասարակ Բաքուն կհամաձայնի՞ այդ տարբերակին, թե առհասարակ հարցը փակված է համարում և Պուտինին էլ կարծես չի հաջողվել համոզել Ալիևին նման մի դրույթ ներառել հայտարարության մեջ։

– Իհարկե, Բաքուն հարցը փակված է համարում, բայց իրականում հասկանալի է, որ վերջինս ոչ հարցի փակողն է և ոչ էլ բացողը, քանի որ հարցն ունի աշխարհաքաղաքական շատ ավելի լայն համատեքստ, ուստի դա մեծապես կախված է դերակատարների շահերի բախման արդյունքում ձևավորվելիք տարածաշրջանային վերադասավորման տրամաբանությունից։ Ի վերջո ի հեճուկս Բաքվի նմանատիպ պնդումների` հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առանձին ամենաբարձր մակարդակով արվող հայտարարությունների մեջ ևս ֆիքսված է, որ հակամարտությունը մնում է չլուծված։ Այնուամենայնիվ ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունները թույլ չեն տալիս հակադիր քաղաքական բնագծերում դիրքավորված համանախագահներին միասնական մոտեցում ունենալու հակամարտության վերջնական կարգավորման առումով։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում