Saturday, 20 04 2024
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին

Անորոշությունն ավելի բարենպաստ է, քան «Ղարաբաղն Ադրբեջանի կազմում» ձևակերպումը

Հայաստանի կառավարությունը կարծում է՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը անորոշ ժամանակով հետաձգելը ճիշտ է։ Հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման համար խորհրդարան եկած վարչապետ Փաշինյանը հայտարարեց՝ առաջարկը ռուսական կողմից է հնչել, հիմնավորումն էլ, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնել կողմերի համար ընդունելի կարգավիճակ, ուստի իրենք պաշտպանում են տեսակետը։

«Կա երեք կոմպոնենտ հարցի՝ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգություն, իրավունքներ և կարգավիճակ: Դուք նկատել եք, որ հետագայում ընթացս մենք կարգավիճակ բառը որպես այսօրվա ամենօրյա լուծման խնդիր փորձել ենք մի կողմ դնել: Ինչո՞ւ։ Հենց այս տեսլականի բերումով, որովհետև մենք համաձայն ենք եղել, համաձայնել ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ այդ թեման հիմա չարժե գնալ և փորձել լուծել, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի», – ասաց նա:

Ալիևի հետ վերջին բանակցությունների ընթացքում, ըստ Փաշինյանի, հայկական կողմը պնդել է, որ Սոչիի եռակողմ հայտարարության մեջ հղում կատարվի ռուսական հայտնի առաջարկներին, որոնցով, ըստ իշխանավորների, կարգավիճակի հարցի քննարկումն անորոշ ժամանակով հետաձգվում է։ Ու չնայած Փաշինյանի այս պնդումներին, թե Ռուսաստանն ու Հայաստանը ինչ-որ պահի Ղարաբաղի կարգավիճակի հարց քննարկելուն կողմ են, Սոչիի եռակողմ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի մասին որևէ հիշատակում չկար։

«Նաև ռուսաստանցի մեր գործընկերների հորդորով փորձել ենք ավելի ճկուն լինել իրավիճակը փակուղային չդարձնելու համար», – նկատեց վարչապետը:

Քաղաքագետ Դավիթ Հարությունովի կարծիքով՝  խնդիրն այն է, թե կարգավիճակն ինչ տեսքով է գրվում․ «Եթե դա Հայաստանի ու Ղարաբաղի համար բարենպաստ  տարբերակ է, իհարկե ցանկալի կլիներ, որ այդ կարգավիճակը ֆիքսվեր։ Բայց հիմա հասկանալի է, որ տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունն այնպիսին է, որ անհնար է պատկերացնել, որ Ադրբեջանը համաձայնի հայկական կողմի համար բարենպաստ տարբերակին։ Այդ տեսակետից իհարկե  թե՛ Հայաստանի ու թե՛ Արցախի շահերից բխում է, որ հարցը որքան հնարավոր է սառեցվի, որովհետև եթե ստորագրվում է տարբերակ, որն Ադրբեջանի համար է  բարենպաստ՝ հասկանալի է, որ դա վտանգավոր է, չի բացառվում, որ Արցախից բնակչության արտահոսք լինի։ Երկրորդն  էլ՝ Ադրբեջանն ինչ-որ փուլում հիմնվելով իր համար բարենպաստ իրավիճակի վրա, կարող է պարզապես պահանջել, որ խաղաղապահները դուրս գան ու փորձի  տարածքը գրավել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Հարությունովի՝ այս պահին հաշվի առնելով, թե Ադրբեջանն իրենից ինչ է   ներկայացնում՝ դժվար է պատկերացնել, որ հայերն այդ երկրում ապրեն․ «Պարզ է, որ Ադրբեջանն իր առջև խնդիր է դնում տարածքն իր  վերահսկողության տակ վերցնել։ Եթե խոսենք  վտանգների մասին, ապա այդ անորոշությունն է, որ այդքան էլ լավ չի։Բնականաբար դա ավելի լավ է,  հայերը կկարողանան ռուս խաղաղապահների վերահսկողության տակ ապրել Արցախում, քան թե որ լինի խաղաղության պայմանագիր այն ձևակերպումով, որն Ադրբեջանն է ուզում և որը կնպաստի նրան, որ հայերը այդ տարածքում ստիպված լինեն չապրել, այդ տարածքը հայաթափվի»։

Քաղաքագետը նշում է՝ ամեն բան կախված է նրանից, թե ինչ է կատարվում «հողի վրա»․ «Եթե Արցախում կա ուժ, որը կարող է հայ բնակչության անվտանգությունն ապահովել՝ իրենք այնտեղ կարող են ապրել։ Փաստացի  մինչև  2020 թվականն էլ նույն իրավիճակն էր՝ կարգավիճակը որոշված չէր, բայց հայերն այնտեղ ապրում էին, որովհետև ռազմական առումով վերահսկվում էր հայկական զինուժի կողմից։ Հիմա եթե լինի ուժ, որը վերահսկի՝ հայերը կարող են անորոշ ժամանակով այնտեղ ապրել։ Ես որքան հասկանում եմ Փաշինյանի ասածներից՝ խոսքն ինչ-որ պայմանավորվածության մասին չէ, դա ավելի շուտ ցանկությունների դաշտում է։ Ռուսաստանը հիմա չունի այն լծակները, որ Ադրբեջանին պարտադրի համաձայնել այդ տարբերակի հետ։ Եթե ռուսական  կողմն այդ հնարավորությունն ունենար՝ կապահովեին դա, բայց այս պահին դա չկա։ Մենք խնդիր ունենք ոչ միայն այն հարցի հետ, որ դժվար է  պատկերացնել, որ Ադրբեջանը կհամաձայնի այդ տարբերակին, այլ կա ավելի լուրջ հարց՝ իրենք  ճնշում են գործադրում, որ իրենց համար  բարենաստ ձևակերպումը տեղ գտնի պայմանագրի մեջ, որն իրենք օգտագործելու են որպես հիմք՝ հետագայում մեր տարածքը հայաթափելու համար։ Այսինքն՝ իրենք հող են նախապատրաստում, որ պահանջեն խաղաղապահների դուրս բերումը, երբ նրանց ժամկետն ավարտվի»,-եզրափակեց նա։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում